Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է: Մայիսի 14-16-ը Հայաստանում կայանալիք միջոցառման շրջանակում քննարկումների առանցքում կլինի տարածաշրջանի երկրներին ՎԶԵԲ աջակցությունը անընդհատ փոփոխվող միջավայրի պայմաններում և համատեղ ուժերով շոշափելի արդյունքի հասնելու հեռանկարները:
Փորձագետները, բիզնես առաջնորդներն և ՎԶԵԲ անդամները մտքեր կփոխանակեն մակրոտնտեսական միջավայրին, կայուն զարգացմանը, ներառական տնտեսությանը, թվայնացմանն և տեխնոլոգիաներին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի շուրջ:
«ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք: Մեզ համար պատիվ է լինել մաս այս կարևորագույն միջոցառման, որտեղ քննարկվելու են Բանկի համար սկզբունքային թեմաներ: Կոնվերս Բանկի ռազմավարական կարևորագույն ուղղություններից և գործունեության սկզբունքներից են կայուն զարգացումը, կանաչ ֆինանսավորումը, թվայնացումն ու ֆինանսների հասանելիությունը հնարավորինս լայն խմբերի»,-ասել է Ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը:
Միջոցառման շրջանակում Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ և մասնակցությամբ կկայանա կապիտալի շուկաների զարգացման ներկա միտումներին և մարտահրավերներին նվիրված պանելային քննարկում, որին կմասնակցեն նաև ՀՀ պետական շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային գործընկերներ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT