Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից անընդունելի բառամթերքով անդրադարձ է եղել աղքատության հատակում գտնվող քաղաքացիներին․ Հրայր ԿամենդատյանՆիկոլ Փաշինյանը նախկինում քանիցս հայտարարել է, որ ինքը Արցախի ժողովրդին ներկայացնելու իրավասություն չունի, քանի որ Արցախի ժողովրդի կողմից չի ընտրված. Մենուա ՍողոմոնյանԱկնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից. ՀայաՔվեՆույնիսկ նոութբուքը կլիցքավորի. ստեղծվել է մինի արևային գեներատոր՝ սմարթֆոնից մի փոքր ավելի մեծ 2024 թվականի խոշորագույն հարկատուն կլինի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը․ տնտեսագետ Հայկազ Ֆանյան Ըստ պարագլխի այս ելույթի` Ալիևը հրաժարվել էր Արցախից. Դավիթ ՍարգսյանՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ձերբակալել են փաստաբան Արսեն Բաբայանին
Հասարակություն

Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր,

Հայրենական մեծ պատերազմի հարգելի՛ վետերաններ,

 Հայաստանի Պաշտպաննե՛ր,

Շնորհավորում եմ ձեզ ֆաշիզմի դեմ տարած Մեծ Հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ: Մեր հայրերն ու պապերը ռազմաճակատում ու թիկունքում պատերազմի ծանրագույն տարիներին պատվով պաշտպանեցին հայրենիքը, փառավորեցին ու անմահացրին իրենց անունները։ Քաջությամբ և անձնուրացությամբ կանգնեցրին նացիզմը, որը հսկայական տառապանք և մահ բերեց տասնյակ միլիոնավոր մարդկանց։ Նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի մեր ապագան լինի խաղաղ, ազատ և կայուն։

Ֆաշիզմի դեմ պայքարի տարիներին ավելի քան 66 հազար հայեր արժանացել են պետական բարձր պարգևների։ Խորհրդային Միության Հերոսի կոչման արժանացան հարյուրից ավելի հայ զինվորներ և սպաներ։ Կրկնակի հերոսներ են դարձել Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը։

Այսօր գերակշռության և բացառիկության մահաբեր գաղափարախոսությունը, որը սնուցվում է Արևմտյան էլիտաների կողմից, կրկին բաժանում է ժողովուրդներին և ոչնչացնում երկրները: Բազմաթիվ արյունալի հակամարտություններ ծնում են ազգայնականություն և ատելություն, ոչնչացնում ավանդական, բարոյական համամարդկային արժեքները։ Ուժ է ստանում որոշակի շրջանակների ձգտումը ժողովուրդներին պարտադրել նոր աշխարհակարգ՝ հիմնված բռնության և այլախոհներին ճնշելու, պատմությունն ու մշակույթը ոչնչացնելու կանոնների վրա։ Մենք հստակ տեսնում ենք նրանց ցանկությունը՝ վերաշարադրել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, ստիպել մեզ մոռանալ մեր նախնիների մասին, նրանց, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր ապրելու իրավունքը։ 

Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա: Մենք՝ հայերս, ամեն օր մեր մաշկի վրա զգում ենք ատելության գաղափարախոսության հետևանքները։ Տեսնում ենք, թե ինչպես են ավերում Արցախի մեր ավանդական ժառանգությունն ու մեր հերոսների հուշարձանները, տեսնում ենք, թե ինչ ճանապարհով են փորձում տիրանալ մեր նախնյաց տարածքներին։ Սա անթաքույց ռևանշիզմ է, իսկական պատերազմ, որի հիմքում ըկած է պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտումը։ Սա մեծամասամբ  2018 թվականի պետական հեղաշրջման և դրանից բխած հանցավոր ռեժիմի հետևանքն է, որը, ի շահ իր տերերի, հայ ժողովրդին դարձրել է շահադիտական ծրագրերի իրականացման գործիք։

Հայաստանի արտաքին և ներքին թշնամիները պետք է հիշեն՝ ցանկացած հավակնություն այսպես թե այնպես իրենց համար կվերածվի սարսափելի ողբերգության։ Մեր սրբազան պարտքն է այսօր չարատավորել մեր նախնիներին։ Մեր սերունդն ի զորու է պաշտպանել իր Հայաստանն ու իր ժողովրդին, ապահովել մեր անվտանգությունը։

Մեր հայրերն ու պապերը, մայրերն ու տատիկները մեզ ժառանգություն են թողել ռուս և Ռուսաստանի այլ ժողովուրդների հետ միասնության ամենաարժեքավոր ավանդույթները: Մենք երբեք չենք մոռանում, որ հայ զինվորին բարձր են գնահատել ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև Ռուսական կայսրությունում: Հիշում ենք նաև, որ դժվարին ժամանակներում հայ ժողովրդի կողքին կռվել է միայն ռուս զինվորը։

 Հիմա, երբ Հայաստանը հասցվել է անվերադարձ վիճակի, եկել է ժամանակը կանգ առնելու և դիմելու իսկապես եղբայրական, ժամանակին փորձված ընկերներին, կանգնելու ոչ թե կապիտուլյացիայի, այլ անբաժանելի անվտանգության սկզբունքներով արդար խաղաղության ճանապարհին:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր, սիրելի՛ վետերաններ,

Այս օրը յուրաքանչյուր հայ ընտանիք հիշում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից իր հարազատներին ու մերձավորներին։ Մենք միշտ կհիշենք նրանց սխրանքը։ Հավերժ փառք բոլոր նրանց, ում կյանքը խլել է պատերազմը:

Այսօր հազարավոր մարդիկ անկեղծ երախտագիտությամբ ծաղիկներ են դնում զինվորական գերեզմաններին և հուշակոթողներին, հարգում մեր հերոս նախնիների հիշատակը, ովքեր այդ դաժան պատերազմի տարիներին ապացուցել են, որ աշխարհում չկա հայրենիքի հանդեպ սիրուց ավելի ամուր բան, իրական բարեկամությունից ավելի ուժեղ բան և միասնությունից ավելի հուսալի բան:

Անկեղծ հարգանքներս նրանց, ովքեր այսօր զենքը ձեռքին կանգնած են մեր Հայրենիքի և նրա ազգային շահերի պաշտպանության համար: Հայրենիքի պաշտպաններին մաղթում եմ փառավոր հաղթանակներ, տոկունություն և մասնագիտական նորանոր հաջողություններ, քաջառողջություն և երջանկություն: Բարօրությու՜ն ձեր ընտանիքներին:

Պատիվ ունեմ!

«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր

Արշակ Կարապետյան