Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Մեր օրերում ժամանակը փող է: Բարձր գնահատելով հաճախորդների ժամանակն ու հարմարավետությունը՝ Կոնվերս Բանկն առաջարկում է լուծում բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր իրենց գործունեության ընթացքում հաճախակի են օգտվում արտարժույթի փոխանակման բանկային ծառայությունից: Մեր մասնագետները ուսումնասիրում են արժութային շուկայի միտումները, շուկայի մասնակիցների կողմից ներկայացվող գնային առաջարկները և այդ ուսումնասիրությունների հիման վրա առաջարկում փոխանակման շահավետ պայմաններ:
Բաժանորդագրվելով Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակին՝ հաճախորդներն առանց լրացուցիչ ծախսեր կրելու ստանում են արտարժույթի փոխարկման շահավետ, հարմարավետ, անվտանգ ու պարզ միջավայր, որտեղ, կատարելով ընդամենը մի քանի հպում հաշված վայրկյանների ընթացքում, ձեռք են բերում անհրաժեշտ արժույթը արտոնյալ փոխարժեքով:
Ինչու՞ բաժանորդագրվել Converse Markets-ին.
- Հնարավորություն է տալիս ավելի քան 35 արժութային զույգերով փոխարկում կատարել արտոնյալ պայմաններով՝ հաշվին առկա մնացորդի սահմաններում,
- Կատարել փոխարժեքի գնանշման հարցում,
- Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքով,
- Տեղեկատվություն ստանալ արժութային շուկայում spot գների վերաբերյալ:
Հարթակի հնարավորությունները հետզհետե կընդլայնվեն՝ ներառելով ավելի մեծաքանակ գործիքակազմ և ընդգրկելով հաճախորդների ավելի լայն շրջանակ:
Միաժամանակ նշվել է, որ Բանկի հաճախորդ կարելի է դառնալ և Converse Markets հարթակից օգտվել՝ այցելելով Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Առաջարկից օգտվելու մանրամասների համար՝ 511 247, 511 206
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT