Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ստանալ հեռախոսահամարով: Ծառայությունը հասանելի է Unistream համակարգի միջոցով բջջային հավելվածում և Unistream Բանկի մասնաճյուղերում։ Միջոցները մուտքագրվում են անմիջապես ստացողի հաշվին կամ քարտին՝ ազգային արժույթով:

Հաճախորդին գումար ուղարկելու համար անհրաժեշտ  է «Денежные переводы Юнистрим» բջջային հավելվածում ընտրել «Переводы» բաժինը, սեղմել «Отправить перевод» կոճակը, ընտրել երկիրը՝ Հայաստան և «По номеру телефона» վճարման տարբերակը: Այնուհետև անհրաժեշտ է ընտրել ստացողի հեռախոսահամարը կոնտակտների ցանկից կամ մուտքագրել այն, նշել գումարը ռուսական ռուբլով և սեղմել «Продолжить»: Բոլոր տվյալները ստուգելուց հետո անհրաժեշտ է հաստատել գործարքը: 

«Վերջին երկու տարիների ընթացքում մենք մեկնարկել ենք հեռախոսահամարով փոխանցումների մի քանի ծառայություններ, ինչպես սեփական Մոբայլ բանկինգ հավելվածում, այնպես էլ գործընկերների հեռահար ծառայությունների հարթակներում, և նկատում ենք օգտատերերի կողմից հետաքրքրության աճ: 2023թ․-ին բանկի ֆիզիկական անձ հաճախորդները Ռուսաստանից ստացել են ավելի քան 94 հազար փոխանցում՝ ընդհանուր 3,8 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով։ Այս տարվա առաջին եռամսյակում նմանատիպ գործարքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 64%-ով։ Այդ իսկ պատճառով մենք կշարունակենք զարգացնել միջազգային փոխանցումների հնարավորություններն այն հաճախորդների համար, ովքեր ցանկանում են արագ և ապահով գումարներ ուղարկել Հայաստանում գտնվող իրենց ընտանիքներին և հարազատներին», - մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Unistream համակարգի միջոցով հեռախոսահամարով փոխանցումների ծառայության շրջանակում հավելվածի միջոցով փոխանցում կատարելիս օրական գործարքների առավելագույն գումարը կազմում է 450 հազար, իսկ սպասարկման կետերում՝ 900 հազար ՌԴ ռուբլի: Օրական առավելագույն գործարքների քանակը 3-ն է, ամսական՝ 10-ը: Միջնորդավճարը կազմում է փոխանցման գումարի 1%-ը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: