Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով նախագիծն, ասաց, որ ծրագիրն ունի երեք բաղադրիչ: Նրա խոսքով, բաղադրիչներից մեկը բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերումն է՝ հավաստագրի տրամադրման միջոցով, երկրորդը անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրումն է:

Անդրադառնալով ծրագրի հիմնական պայմաններին, նախարարն ասաց. «2020-ի սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում անչափահասներն ունեն կամ ստացել են ՀՀ քաղաքացիություն: Ձեռքբերվող բնակարանի մակերեսը չպետք է լինի պակաս 12 քմ-ից ընտանիքի մեկ անդամի հաշվով: Ձեռքբերվող տան արժեքը չի կարող գերազանցել 55 մլն դրամը:

Ծրագրի ֆինանսովորումն իրականացնելու ենք գործընկեր բանկերի կողմից, սակայն աջակցության գումարը եւ դրա տոկոսագումարները վճարելու է կառավարությունը: Եթե հավաստագրի տրամադրման արդյունքում դրական մնացորդ է մնում, ապա մենք հնարավորություն ենք ստեղծելու, որ այդ դրական մնացորդն ուղղվեն հետեւյալ 3 ուղղություններով. Առաջինը գյուղնշանակության հողամասի գնում մինչեւ 5 մլն դրամ,  երկրորդ, եթե ձեռքբերված անշարժ գույքը ունի վերանորոգման կարիք, կարող են վերանորոգել 4 մլն դրամի չափով, ինչպես նաեւ կահույքի եւ տեխնիկայի գնման հնարավորություն մինչեւ 2 մլն դրամի սահմաններում»,-ասաց նախարարը:

Այս ծրագրով շահառու չեն լինի Քաշաթաղի ծրագրի շահառուները, նաեւ այն դեպքերում, եթե ընտանիքի անդամներից առնվազն մեկը դիմելու դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության իրավունքով բնակարան կամ բնակելի տուն:

«Բնակելի տան կառուցման համար շահառուն պետք է ընտրի բացառապես նախապես մշակված եւ հրապարակված տիպային նախագծերից որեւէ մեկը: Բնակելի տան կառուցումն իրականացվում է միայն  ՀՀ-ում լիցենզավորված շինկազմակերպության կողմից: Եթե շահառուն չունի անհատական տուն կառուցելու համար այդպիսի նշանակությամբ հողատարածք, ապա մենք հնարավորություն ենք տալիս, որ այս աջակցության գումարից մինչեւ 3 մլն դրամ ուղղել հողատարածքի ձեռքբերմանը, որի մակերեսը չպետք է լինի 400 քմ-ից քիչ»,-ասաց Նարեկ Մկրտչյանը:

Նա տեղեկացրեց, որ ծրագրից բխող կարգը կհաստատվի մինչեւ հունիսի 15-ը. «Այդ պահից կգործի բնակարանի ձեռքբերման բաղադրիչը, հուլիսի 15-ից կգործի անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը եւ օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման բաղադրիչը:

Ծրագիրը կիրականացնի երեք փուլով, առաջին փուլում կընդգրկվեն 3 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, տարբեր խոցելի խմբեր ունեցող  ընտանիքները, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները կամ ցանկացած այլ ընտանիք, որոնք կլինեն վարկունակ եւ աջակցության առնվազն 50 տոկոս լրացուցիչ վարկ կստանան բանկից:

Երկրորդ փուլում կընդգրկվեն երկու անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ մեկ անչափահասով ընտանիքները: Մեկնարկը ոչ ուշ, քան 2026-ի հունվարի 1-ն է:

Երրորդ փուլում կընդգրկվեն ցանկացած կազմով ընտանիքները եւ մեկնարկը ոչ ուշ, քան 2027-ի հունվարի 1-ը»,- ընդգծեց Նարեկ Մկրտյանը: