Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին

Երևանի պետական համալսարանում այսօր կայացել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին, որը մեկ հարկի տակ հավաքել է դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումներին և գործատուներին։ Էքսպոյի շրջանակներում դիմորդները հնարավորություն են ունեցել ծանոթանալու մրցունակ կրթական ծրագրերին, ուսանողները` հանդիպելու իրենց ապագա գործատուներին, իսկ գործատուները՝ ներկայացնելու իրենց գործունեությունը և ընձեռած աշխատանքային հնարավորությունները։
Հայաստանյան ավելի քան 45 կազմակերպություններ բանկային, կապի, սպասարկման, արտադրական, կրիպտոարժույթների, արդյունաբերական, միջազգային զարգացման, պետական, մշակութային, գիտահետազոտական ոլորտներից այցելուներին ներկայացրել են առկա աշխատանքային հնարավորությունները։
Մասնակիցների թվում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը էքսպոյին ներկայացել է իր առանձին տաղավարով։ ԶՊՄԿ-ի տաղավարում այցելուներին ներկայացվել է ընկերության պատմությունը, աշխատակիցների մասնագիտական ուղղությունների վերաբերյալ որոշակի տվյալներ, ինչպես նաև աշխարհի առաջատար հանքարդյունահանող երկրների մասին ոլորտային տեղեկատվություն: Բացի այդ՝ տաղավարի այցելուների համար անցկացվել է խաղարկություն, և պատահականության սկզբունքով ընտրված հաղթողները ստացել են գրախանութի նվեր-քարտեր։
«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ի շրջանակներում կայացել է նաև «Բանախոսություններ գործի մասին» խորագրով կոնֆերանսը, որի ընթացքում տարբեր ոլորտների անվանի և հաջողության հասած անհատներ ներկայացրել են թեմատիկ զեկույցներ։
Կոնֆերանսի խոսնակներից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Vardan Dzhanian / Վարդան Ջհանյանն իր ելույթում նշել է՝ հանքարդյունաբերությունն ավանդաբար Հայաստանի ուժեղ կողմերից մեկն է եղել, որ Հայաստանի հանքարդյունաբերական ձեռնարկություններից մի քանիսը ոչ թե տասնամյակների, այլ հարյուրամյակների պատմություն ունեն՝ շեշտելով, որ այս ոլորտը մինչ այսօր ապահովում է Հայաստանի արտահանման առյուծի բաժինը և բյուջեի մուտքերի առյուծի բաժինը։
Վարդան Ջհանյանը խոսել է ոլորտի շուրջ միֆերի մասին, մասնավորապես, որ հակառակ տարածված կարծիքի, հանքարդյունաբերության ոլորտում բանվորական աշխատուժը աշխատուժի միայն մի մասն է; ԶՊՄԿ-ում աշխատուժի 50 տոկոսը բարձրագույն կրթություն ունի։ Ոլորտը գիտահեն ոլորտ է և այս ոլորտում ներգրավված են բազմաթիվ մասնագիտություններ, ինժեներներ, երկրաբաններ, մետալուրգներ, քիմիկոսներ, ֆինանսիստներ, իրավաբաններ և այլն։
ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալն այցելեց նաև ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի տաղավար, խոսեց հանքարդյունաբերության ոլորտի մասնագիտությունների կարևորության մասին, ուսանողներին հրավիրեց այցելել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, ծանոթանալ երկրի առաջին հարկատուի աշխատանքներին։