Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ

Մայիսի 17-ը Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության օրն է, որը կապված է  1865 թվականի մայիսի 17-ին Հեռահաղորդակցության միջազգային միության ստեղծման հետ։  

Այսօր Հեռահաղորդակցության միջազգային միությունը Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գործակալություններից է և համակարգում է համաշխարհային ռադիոհաճախականությունների օգտագործումը, աշխատում է աշխարհում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների տարածման ուղղությամբ և աջակցում է տեխնիկական չափանիշների համաշխարհային համակարգմանն ու զարգացմանը։

Այս գործակալությունը ստեղծվել է այն գիտակցությամբ, որ ժամանակակից հեռահաղորդակցության տեխնոլոգիաները նպաստում են ՄԱԿ-ի գլոբալ նպատակների իրականացմանը, իսկ հեռահաղորդակցությունը մարդկության հետագա զարգացման և առկա խնդիրների լուծման հիմքեր ու հնարավորություններ ստեղծող ոլորտ է։ 

Հայաստանն էլ Հեռահաղորդակցության միջազգային միության անդամ է, և Ucom-ը որպես Հայաստանում գործող հեռահաղորդակցության ընկերություն իր բաժանորդներին է առաջարկում կապի ծառայություններ և որակյալ ու արագ ինտերնետ հասանելիություն, ինչպես նաև բաժանորդների կողմից շատ պահանջված փաթեթային լուծումներ։ 

«Ucom-ը Հայաստանում բազմաթիվ բաժանորդներ ունի, և այս պահին մենք ակտիվորեն ընդլայնում ենք մեր ցանցը, որպեսզի երկրի բոլոր անկյուններում մեր հայրենակիցները կարողանան բարձրորակ ինտերնետ կապից օգտվել։ Սա մեծ պատիվ է մեզ համար և մեծ պատասխանատվություն։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր բաժանորդների մեծ մասն ընտրում է օգտվել մեր ծառայություններից փաթեթային տարբերակով՝ վստահելով մեզ թե՛ բջջային կապի, թե՛ ֆիքսված ինտերնետի և թե՛ հեռուստատեսության հարցում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշենք, որ Ucom ընկերությունն իր ռազմավարությանը համաձայն ընդլայնում է Հայաստանում և՛ ֆիքսված, և՛ բջջային ցանցը։ Մասնավորապես, անցած և ընթացիկ տարիների ընթացքում ֆիքսված ցանցը գործարկվել է 6 նոր բնակավայրերում։ Ցանցի ընդլայնման և արդիականացման համար ընկերությունը համագործակցում է աշխարհում առաջատար Nokia ընկերության և այլ միջազգային գործընկերների հետ, իսկ նոր ու ժամանակակից հեռուստատեսության լուծումները ներդրվում են միջազգային MediaKind ընկերության հետ համագործակցությամբ: