Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը

2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին «Մի դրամի ուժի» կուտակած ողջ գումարը՝ 10․757․867 դրամն ուղղվեց «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի անտառների վերականգնման ծրագրին, տնկվեց 16 000 ծառ, ընդ որում՝ այդ ծառերից առաջինները՝ հենց ընկերությունների աշխատակիցների անմիջական մասնակցությամբ։ 

Ուղիղ երկու տարի անց, IDBank ու Իդրամ ընկերությունների ներկայացուցիչները կրկին այցելեցին Ջրաշեն՝ տեսնելու անտառային տնկարկն ու քննարկելու առաջիկա անելիքները։ Հիշեցնենք, որ «Մի դրամի ուժի» այս տարվա մարտ ամսվա շահառուն կրկին «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն էր, իսկ հատկացված գումարը կազմել էր 4․017․648 դրամ։

«Երկու տարի առաջ մենք այստեղ էինք Իդրամի թիմով և մեծ ոգևորությամբ տնկում էինք Իդրամի և IDBank-ի անունով անտառի առաջին ծառերը։ Մի կողմից՝ մեծ ոգևորություն կար, որովհետև Հայաստանի համար կենսական նշանակության խնդիր է անտառը, մյուս կողմից՝ մեծ անհանգստություն կար՝ արդյոք ամայի տարածքում ծառերը կգոյատևեն։ Այսօր արդեն տեսնում ենք անտառի հիմքը և վստահ ենք, որ Մի դրամի ուժի և մեր աշխատակիցների ներդրման արդյունքում տարիներ անց այստեղ մեծ անտառ կլինի և բնապահպանական խնդիրների դեմ պայքարում մի քայլ առաջ կանենք։ Այս տարի ևս Մի դրամի ուժի մարտ ամսվա գումարը՝ 4 միլիոն դրամից ավել, կծառայի այս անտառի ընդլայնմանը», - ասել է IDBank-ի Հաղորդակցման բաժնի աշխատակից Մանե Գասպարյանը։

«Բարձր ենք գնահատում Իդրամի և IDBank-ի հետևողականությունը։ Մենք միասին անտառ ենք տնկում արդեն երրորդ տարին անընդմեջ, և այսօր ընկերությունների  ներկայացուցիչների հետ միասին Ջրաշենում ենք, որտեղ մեծ ուրախությամբ արձանագրում ենք, որ ծառերը ոչ միայն դիմակայել են առաջին ամառվա շոգի փորձություններին, այլ նաև իրենց շատ լավ են զգում և նոր ընձյուղներ են տվել։ Արդեն մի քանի տարի անց այս ծառերը 1-1,5 մետր բարձրություն կունենան։ Շատ ենք կարևորում Իդրամի և IDBank-ի հետ մեր գործընկերությունը, որոնք, մասնակցելով անտառստեղծման գործին, հեռատեսության ու երկարաժամկետ տեսլականի օրինակ են ցույց տալիս ու ներգրավում են իրենց հաճախորդներին մեր երկրի կայուն ու դիմացկուն ապագան կերտելու գործում», - նշում է Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը։ 

Մտածում եք բարեգործություն անելու մասին, բայց կարծում եք, թե դա մեծ գումարների հե՞տ է կապված։ Ուրեմն Դուք դեռ տեղյակ չեք, որ ընդամենը մեկ դրամով հնարավոր է անել բազմաթիվ կարևոր ու բարի գործեր, հատկապես, երբ անգամ այդ մեկ դրամը Ձեր դրամապանակից չի պակասում։ Պարզապես Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ