Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Temp. Ֆասթ Բանկն անգրավ բիզնես վարկի նոր առաջարկ է ներկայացնում

Ֆասթ Բանկը ներկայացնում է նորույթ ֆինանսաբանկային ոլորտում՝ Temp անգրավ բիզնես վարկ։ Առաջարկը նախատեսված է առևտրի, արտադրության և սպասարկման ոլորտներում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի համար։ 

Temp-ը, ի տարբերություն Բանկի մյուս բիզնես վարկերի, տրամադրվում է առանց բիզնեսի վայր այցելության՝ հաճախորդի կողմից իր բիզնեսի պրոֆիլին համապատասխան օնլայն հարցաշարի լրացման արդյունքների հիման վրա։ Ընգծենք, որ բիզնեսի բոլոր տեսակների և ենթատեսակների համար առկա են իրենց գործունեությանը համապատասխանող հարցաշարեր, որոնք ձեռնարկատերերին օգնում են նաև ավելի լավ ճանաչել սեփական բիզնեսը։ Հաճախորդի կողմից հարցաշարի լրացման ընթացքը տևում է ընդամենը 20 րոպե, որից հետո վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում։ 

Temp-ի դեպքում Ֆասթն առաջարկում է 2,000,000 – 10,000,000 ՀՀ դրամ կամ 5,000 - 25,000 ԱՄՆ դոլար գումար, որը հաճախորդը կարող է մարել 12-60 ամսվա ընթացքում։ Վարկը տրամադրվում է հետևյալ պայմաններով՝ 

  • Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք /հաստատուն/՝ 17% ՀՀ դրամի դեպքում, 14% ԱՄՆ դոլարի դեպքում 
  • Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 18.40-18․44% ՀՀ դրամի դեպքում, 14.94-14.97% ԱՄՆ դոլարի դեպքում 
  • Վարկի ժամկետը՝ 12-60 ամիս
  • Վարկը տրամադրվում է մեկ անձի երաշխավորությամբ

«Temp-ի միջոցով բիզնես հաճախորդներին հնարավորություն ենք տալիս ֆինանսավորվել պարզ ընթացակարգով՝ առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու, առանց բիզնեսի վայրի այցելության և գրավադրման պահանջի։ Այդպիսով գործարարը խնայում է թե՛ ժամանակը, թե՛ միջոցները և կարճ ժամանակում ստանում է հաստատված վարկը։ Նշեմ նաև, որ հայկական շուկայում այս ձևաչափով վարկի տրամադրումը եզակի պրակտիկա է։ Temp-ի արագ և պարզ գործընթացների շնորհիվ ձգտում ենք խթանել տեղական բիզնեսի արագ զարգացումն ու նոր հնարավորություններ առաջարկել գործարարներին», - նշել է Ֆասթ Բանկի Կորպորատիվ բիզնեսի ծառայության ղեկավար Հայկ Գասպարյանը։ 

Temp-ի համար հաճախորդները կարող են մոտենալ Ֆասթ Բանկի 24/7 գործող մասնաճյուղերից ցանկացածը։
Վարկի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքից

010 510000 I www.fastbank.am
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Մամուլի ծառայություն

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ

էլ․փոստ՝ [email protected]