Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի աջակցությամբ արցախցի Սարգսյանների ընտանիքը բնակարան է ձեռք բերել

Արցախցի Սարգսյանների՝ առանց ծնողական խնամքի մնացած հինգ երեխաների  ընտանիքում ուրախալի իրադարձություն է․ Մասիս քաղաքում նրանք արդեն իրենց սեփական բնակարանն ունեն։ Այն ձեռք է բերվել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի oժանդակությամբ։ 

Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղից բռնի տեղահանումը Սարգսյանների ընտանիքի համար կրկնակի ողբերգություն դարձավ։ Հայաստան տեղափոխվելու և փրկվելու համար բենզին որոնելու դուրս եկած Սաշային և Լիանային երեխաները վերջին անգամ ողջ տեսան սեպտեմբերի 25-ին` Ստեփանակերտի բենզինի պահեստի աղետալի պայթյունի օրը։ 12-ամյա Նարեն, 13-ամյա Նանարը, 16-ամյա Ալեքսը, 17-ամյա Էլենը և 21-ամյա Սվետլանան Հայաստան տեղափոխվելուց հետո տատիկի հետ բնակվում էին ժամանակավոր կացարանում։ 

Բնակարանի ձեռքբերման համար «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 25 մլն ՀՀ դրամ է տրամադրել Սարգսյանների ընտանիքին: Ընտանիքի սոցիալական հոգսը թոթափելու համար՝ ընկերությունն ընտանիքին գումարը տրամադրել է աղետալի պատահարից հաշված օրեր անց՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ին։ 

««Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը մեծ պատրաստակամությամբ ու սիրով է աջակցել Սարգսյանների ընտանիքին այս բնակարանի ձեռքբերման հարցում։ Մենք մեծապես կարևորում ենք հանրային միասնությունն ու հոգատարությունը մեր հայրենակիցների, մեր երեխաների համար լուսավոր ու ապահով ապագա կառուցելու գործում և շարունակաբար մեր աջակցությունն ենք բերում այդ գործընթացին։ Սա բխում է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի սոցիալական պատասխանատվության ռազմավարական նպատակադրումից, ինչը մեր բիզնես գործունեության առանցքային բաղադրիչներից է։  Ուրախ ենք ներդրում ունենալ մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման և նրանց համար բարեկեցիկ կենսապայմանների ապահովման գործում», - նշել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր Վահագն Բադալյանը։ 

Սեփական բնակարան ունենալը փոխեց Հայաստանից տեղափոխվելու ընտանիքի որոշումը: Երեխաները կշարունակեն ապրել հայրենիքում, կրթություն ստանալ և ամուր լինել՝ անկախ վրա հասած մեծ ողբերգությանը:  17-ամյա Էլենը համեստորեն պատմում է իր երազանքների մասին։ Այս տարի պատրաստվում է ընդունվել Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան. «Հայաստանում եմ լինելու ես: Կշարունակեմ կրթությունս, մագիստրատուրա միչև, կշարունակեմ Հայաստանում ապրել»:

16-ամյա Ալեքսը սովորում էր Ստեփանակերտի երաժշտական դպրոցում, Հայաստան տեղափոխվելուց հետո էլ շարունակում է երազել երգչի կարիերայի մասին. նպատակ ունի կրթությունը շարունակել Կոնսերվատորիայում։ 

Բադալյան ընտանիքը շարունակելու է ներդրում ունենալ հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման և նրանց համար բարեկեցիկ կենսապայմանների ապահովման գործում։ 

Մամուլի ծառայություն

«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն

էլ․փոստ՝ [email protected]