Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Ucom -ի աջակցությամբ մեկնարկեց «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

Մայիսի 24-ին Ucom  ընկերության աջակցությամբ մեկնարկեց «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը։ Այս տարի այն նվիրված է կենսաբազմազանության պահպանությանը: 

Փառատոնի շրջանակում Հայաստանի կինոգործիչների միությունում մայիսի 24-28-ը կցուցադրվեն ավելի քան 30 բնապահպանական ֆիլմեր։ Մուտքն ազատ է։

Փառատոնի շրջանակում գործելու է Երիտասարդական անկյուն, որտեղ չորս օր շարունակ երիտասարդների համար անցկացվելու են հնարավորությունների էքսպո և տարատեսակ աշխատարաններ։ Այս տաղավարների միջոցով  հնարավոր կլինի ծանոթանալ ոլորտում առաջատար կազմակերպությունների բնապահպանական ու կրթական ծրագրերին, ինչպես նաև մասնակցել աշխատարանների և քննարկումների։

«Փառատոնի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերը փորձ են՝ հուշելու, որ անկախ բոլոր հանգամանքներից, աշխարհագրական դիրքից ու սոցիալական կարգավիճակից, այսօր բոլորս էլ առերեսվում ենք կենսաբազմազանության ոչնչացման հետևանքներին, և հետևաբար բոլորս էլ պետք է նույնքան հոգատարությամբ փորձենք քայլեր ձեռնարկել առավել կանաչ ապագայի համար», - ասել է Սոնա Քալանթարյանը, «Արևորդի» միջազգային փառատոնի տնօրենը։

«Մենք շատ ուրախ ենք աջակցել այս փառատոնին, որը թույլ է տալիս երիտասարդությանը ծանոթանալ կարևորագույն բնապահպանական խնդիրներն ու բացահայտեն, թե ինչ ներդրում կարող են ունենալ այդ խնդիրների լուծման հարցում։ Բնությունն այն միջավայրն է, որտեղ մենք ապրում ենք, ու որից կախված է բոլորիս կյանքի որակը, ու Ucom-ը որպես կանաչ ու պատասխանատու ընկերություն գիտակցում է դրա կարևորությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Փառատոնի բացման արարողությանը ցուցադրվեց Մաշա Կարպուխինայի «Սոխակներից վերջինը» կարճամետրաժ ֆիլմը։ Վերջինս մի կոմպոզիտորի մասին է, ով  անտառային ձայների հետ պատահական հանդիպումից հետո որոշում է փոխել կարիերայի ուղին՝ նպատակ ունենալով հավաքել վայրի բնության ձայնագրություններ և օգնել պայքարել կլիմայական ճգնաժամի դեմ՝ օգտագործելով ակուստիկ տեղեկատվություն։

 «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացմանը աջակցել են նաև  Երևանի քաղաքապետարանը, ԱՄՆ անտառային ծառայությունը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը։ Փառատոնի ընթացքում ցուցադրվող ֆիլմերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ։