Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. ո՞վ է վատնում հեղափոխության կապիտալը
Խորհրդային Հայաստանի խոշորագույն գործարաններից մեկը սնանկության գործընթացի մեջ է: Չնայած ամիսներ տևած քննարկումներին, գործարանի վերագործարկման հետ կապված հույսերին, առկա է որորշում՝ վաճառքի հանել ձեռնարկության բոլոր այն սարքավորումները, որոնք պետության սեփականությունն են: «Նաիրիտ»-ի ունեցվածքը նախկինում էլ էին վաճառում, բայց հիմնականում աճուրդի էր հանվում ոչ արտադրական ունեցվածքը՝ կահույք, մեքենաներ և այլն: Իսկ արտադրամասերի սարքավորումներին աշխատում էին ձեռք չտալ: Բայց այս անգամ գործարանի ամբողջ արտադրական ունեցվածքը որոշվել է վաճառքի հանել: Ընդ որում՝ գործարանի համար մեկ ներդրող չեն փնտրում, ձեռնարկությունը բաժանել են տարբեր լոտերի:
Ժամանակին, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ 2015 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, գրեթե յուրաքանչյուր օր զեկույց էր պահանջում այն ժամանակ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանից, վերահսկողության տակ պահելով նաիրիտցիների աշխատավարձերի պարտքը և այն, որ հանկարծ ու հանկարծ իշխանությունների մտքով չանցնի թալանել, կոպեկներով աճուրդի հանել արդյունաբերական հսկան: Այժմ, երբ Փաշինյանն արդեն վարչապետ է՝ հրաժարվել է երբեմնի կեցվածքից՝ անելով այն, ինչի մեջ մեղադրում էր նախկին իշխանություններին:
Ի վերջո, նման մոտեցումը վարչապետ Փաշինյանի համար նորություն չէ: Ընդդիմադիր Փաշինյանը կատեգորիկ կերպով դեմ էր արտահայտվում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը և պահանջում օր առաջ դուրս գալ այդ կազմակերպությունից: Վարչապետ Փաշինյանն այսօր հանգիստ նախագահում է ԵԱՏՄ նիստը՝ դեֆերամբներ հնչեցնելով կառույցի հասցեին:
Ընդդիմադիր Փաշինյանը պահանջում էր իշխող քաղաքական ուժից՝ ավելացնել ընդդիմությանը տրվող լծակները՝ հատկապես պառլամենտում: Վարչապետ Փաշինյանը անում է ամեն ինչ՝ խորհրդարանում իր քաղաքական ուժի միահեծանությունն ապահովելու ուղղությամբ՝ երկրորդ, եթե ոչ երրորդ պլան մղելով ընդդիմադիր խմբակցությունների լիազորությունների ավելացման հարցը:
Ընդդիմադիր Փաշինյանը պահանջում էր փոխել «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում» Սահմանադրությունը:
Վարչապետ Փաշինյանը սիրով հագնում է այն:
Իրականում վարչապետ դառնալուց հետո Փաշինյանի ոճը չի փոխվել: Նա շարունակում է մնալ ընդդիմադիր գործչի ամպուլայում՝ առաջնորդվելով տեսարանների և պոպուլիզմի օրակարգով: Սակայն, ինչպես տեսնում ենք, էականորեն տրանսֆորմացվել են ընդդիմադիր Փաշինյանի և վարչապետ Փաշինյանի քաղաքական հայացքները:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան