Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը

Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց տեղի ունեցած և որևէ ձևով չարդարացված ոստիկանական բռնություններն անպատվաբեր են ոչ միայն ներքին գործերի նախարարության համակարգի, այլև հայկական դիվանագիտական անձնակազմի համար։ Հայ դիվանագետները երբևէ սեփական ժողովրդից պաշտպանվելու կարիք չեն ունեցել։ Դիվանագետի կոչումն է սեփական ժողովրդի շահերի պաշտպանությունը միջազգային բոլոր մակարդակներում։ Մերը ծառայություն է, այլ ոչ սովորական բյուրոկրատական աշխատանք։ Այսօր Հայաստանն արտաքին աշխարհի և տարածաշրջանային վտանգների առջև կանգնած է անկախության շրջանի ամենաերերուն և անհաստատ դիրքով։ Մենք ճանաչում ենք այս պահին դեռևս իրենց պարտքն արտգործնախարարությունում իրականացնող մեր գործընկերներին և հասկանում ենք, թե ինչպիսի ծանր իրավիճակում են նրանք գտնվում։

Կոչ ենք անում հավատարիմ մնալ ձեր կոչմանը, հիշել, որ դուք ծառայության եք անցել ոչ թե իշխանության ղեկը պատահաբար ստանձնած և պետության շահի մասին որևէ խորքային պատկերացում չունեցող խմբի, այլ՝ Հայաստանի ժողովրդի մոտ։ Ձեր ծառայության այսօրվա հետևանքները կրելու են Հայաստանի ապագա սերունդները։ Դուք կիսելու եք պատասխանատվության ձեր հսկա բաժինը՝ հայ ժողովրդի հետ կատարված ու կատարվելիք ծանր իրադարձությունների համար, ինչի պատճառը միանձնյա ու ժողովրդի թիկունքում կայացրած որոշումներն են՝ առանց հաշվի առնելու դիվանագիտական անձնակազմի մտահոգություններն ու նախազգուշացումները։ Մի վերցրեք ձեզ վրա այն քայլերի պատասխանատվությունը, որոնց վրա դուք իրականում որևէ ազդեցություն չունեք։ Որպես գործընկերներ կոչ ենք անում միանալ մեր ժողովրդի պահանջներին, որոնց կարևորությունը դուք, թերևս ամենալավն եք հասկանում, որպեսզի արդեն մոտ ապագայում կարողանանք միավորել մեր ուժերը, փորձն ու գիտելիքը և Հայաստանը դուրս բերենք այս ծանրագույն վիճակից։