«Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը
«Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է նախաձեռնության անդամ,
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի և «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մոտ երեք տասնյակ մասնակիցների նկատմամբ Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։
Աշոտ Հարությունյանը նախ բռնության է ենթարկվել ոստիկանների կողմից, ապա 6 ժամը լրանալուց ժամեր անց ձերբակալվել։ Ակնհայտ է, որ Աշոտ Հարությունյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է
և դուրս քրեադատավարական օրենսդրության շրջանակներից։
«Նոր պրոյեկտ.տնտեսական ալիք» նախաձեռնությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Աշոտ Հարությունյանին և հորդորում իրավապահ մարմիններին գործել
բացառապես օրենքով վերապահված գործառույթների շրջանակներում։
Միևնույն ժամանակ միջազգային գործընկերներին, իրավապաշտպան կազմակերպություններին կոչ ենք անում դատապարտել Աշոտ Հարությունյանի ապօրինի և անհիմն ձերբակալության փաստը, որն ուղղակիորեն ոտնահարում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար սկզբունքները:
Ի վերջո կոչ ենք անում ժողովրդավարության ջատագով միջազգային կառույցներին հանդես գալ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում օրեցօր խորացող ամենաթողության դրսևորումները դատապարտող հայտարարությամբ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT