Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

IDBank-ն ու Դալման՝ Կովկասյան եղջերուներին վերաբնակեցնելու ծրագրի համար

IDBank-ը միացել է Դալմա Գարդեն Մոլի Green Challenge-ին` Կովկասյան ազնվացեղ եղջերուների վերաբնակեցման ծրագրին աջակցելու համար:

Որսագողության և անտառների անխնա հատման հետևանքով Կովկասյան ազնվացեղ եղջերուների տեսակը Հայաստանի տարածքում 1954 թվականին արդեն անհետացել էր, ու կենդանին ընդգրկվեց Հայաստանի Կարմիր գրքում: WWF - Հայաստանի ջանքերով արդեն տարիներ շարունակ իրականացվում է մանրամասն մշակված ծրագիր` Կովկասյան ազնվացեղ եղջերուներին բազմացնելու և Հայաստանում վերաբնակեցնելու նպատակով:

Այսպիսի մեծ նշանակությամբ նախաձեռնությունները հնարավոր է իրականացնել միայն համախոհների հետ միավորվելով, ուստի IDBank-ն ընդունել է Dalma Garden Mall-ի #GREENCHALLENGE կանաչ մարտահրավերը` միանալու WWF - Հայաստանի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրին: 

Բնապահպանությունն IDBank-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություններից է. Բանկը պարբերաբար իրականացնում է բնապահպանական նշանակության նախագծեր գործընկեր Իդրամ ընկերության հետ: Ի դեպ, ընկերությունների համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության նախորդ ծրագիրը ևս բնապահպանական էր. «Մի դրամի ուժն» ուղղվեց Իմ անտառ Հայաստան հիմնադրամին` անտառվերականգնման ծրագրերն ի կատար ածելու համար: 

Դալմայի և WWF - Հայաստանի հետ համագործակցության շրջանակում IDBank-ը նվիրատվություն է կատարում ծրագրին և աջակիցը դառնում ազնվացեղ եղջերուների վտանգված տեսակի բազմացման ու վերաբնակեցման գործի։

GREEN CHALLENGE-ի նպատակն է փոքր ներդրումով մեծ ազդեցություն ունենալ՝ համախմբելով Հայաստանի սիմվոլների պահպանությամբ մտահոգված ընկերություններին, և համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր կլինի բնություն բաց թողնել թվով 10 եղջերուի։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ