Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Արցախցիների բնակապահովման պետական ծրագրի շահառուները կստանան 3-ից 5 մլն դրամ. մանրամասներ

 Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում շուտով կհստակեցվի դիմելու կարգը։ Կարգը հաստատվելուց հետո ծրագրի առաջին փուլով սահմանված պահանջներին բավարարող արցախցին հայրենակիցներն արդեն կկարողանան դիմումներ ներկայացնել հունիսի 15-ից։ Հիմնական պարտադիր պայմանը ՀՀ քաղաքացիություն ունենալն է, ընդ որում՝ այս պայմանը պարտադիր է ընտանիքի բոլոր անդամների համար, այդ թվում՝ անչափահասների։ Քաղաքացիության ձեռքբերման գործընթացը համակարգվում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից՝ տարածքային բաժինների միջոցով։ Ծրագրի շահառու դառնալու համար ընտանիքը 2023 թ. սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում չպետք է ունենա սեփականության իրավունքով բնակարան կամ բնակելի տուն։ Եթե տեղահանված ընտանիքի անդամներից առնվազն մեկը չբավարարի այս պայմանին, ապա ընտանիքը, ցավոք, այդ կազմով չի համարվի ծրագրի շահառու։

 Եթե ընտանիքը ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու է, չի կարող օգտվել բնակապահովության այս նոր ծրագրից։ Ընդ որում՝ անկախ նրանից ընտանիքը այդ ծրագրի շրջանակում հավաստագիրն իրացրել է, չի իրացրել, հրաժարվել է, թե ոչ, նա նոր բնակապահովության ծրագրի շահառու լինել չի կարող։

 Աջակցության չափերը տարբեր են՝ 3-ից 5 մլն դրամ՝ ելնելով նրանից, թե ընտանիքը որ բնակավայրում կնախընտրի կառուցել իր տունը կամ ձեռք բերել բնակարանը։ Բնակավայրերի ցանկում ներառված են և՛ քաղաքային բնակավայրեր, և՛ գյուղական։ Աջակցության առավելագույն չափ նախատեսված է այն բնակավայրերում, որտեղ ներկայում կամ առաջիկայում իրականացվելու են տարբեր ներդրումային ծրագրեր, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացում, դպրոցների, մանկապարտեզների, ամբուլատորիաների կառուցում կամ հիմնանորոգում և այլն։