Առաջարկում եմ քննարկել համահայկական բյուջեի ձեւավորման գաղափարը. վարչապետ
Առաջարկում եմ քննարկել համահայկական բյուջեի ձեւավորման գաղափարը։ Այս մասին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ամենամյա հավաքի ընթացքում հունիսի 18-ին ասաց Հայաստանի վարչապետ, Հիմնադրամի ՀԽ անդամ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հարցը, թե արդյոք Հիմնադրամը պետք է իրականացնի ծրագրեր սփյուռքում, կապված է այն ընկալման հետ, որ այն ստեղծում է միայն ֆիզիկական կառույցներ։ «Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ սփյուռքի հայ երիտասարդությունը կտրվում է իր ինքնությունից։ Սա լուրջ խնդիր է։ Կա խնդիր՝ այդ ինքնությունն ավելի հրապուրիչ դարձնելու հայ երիտասարդության համար արտասահմանում»,- նշեց Փաշինյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ դա կապված է նաեւ օրակարգի բացակայության հետ, որի ձեւավորմամբ պետք է զբաղվի Հիմնադրամը։
«Հարցն այն չէ, որպեսզի այս կամ այն գումարը տրվի, այլ այն, որպեսզի ներգրավված լինեն համահայկական գործընթացներում։ Այս տեսակետից համահայկական բյուջեի գաղափարը համարում եմ շատ հրապուրիչ, եւ մենք պետք է մեր առջեւ ավելի ծավալուն խնդիրներ դնենք։ Կարծում եմ, որ երկարաժամկետ հեռանկարում Հիմնադրամի բյուջեն պետք է համադրելի լինի Հայաստանի բյուջեի հետ, որպեսզի մենք կարողանանք սպասարկել մեր հավակնությունները»,- ավելացրել է վարչապետը։
Նա հավելել է, որ ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացման համար պետք է ոչ թե մարդուն նյութով մատակարարել, այլեւ նրան տալ որոշակի հմտություններ, որպեսզի փոփոխությունները նրա համար նոր խնդիրներ չստեղծեն։
Նշենք, որ որ Երեւանում հունիսի 18-ին ընթանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ամենամյա հավաքը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան