Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում

Ucom ընկերության նորարար ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճն քաղաքում։  

Քաղաքի բնակիչները կարող են օգտվել ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում՝ ավելի մատչելի գնով։ 

Ընդ որում, մինչև օգոստոսի 31 ներառյալ Ucom ցանցին միացող  Նոր Հաճնի բնակիչների համար ընկերությունը նախատեսել է մի շարք ակցիաներ: Մասնավորապես, Unity 7000 կամ զեղչված Unity 8000 մարզային փաթեթներին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում, փաթեթից կօգտվեն երեք ամիս  անվճար։ Ավելին՝ առաջին 30 բաժանորդագրվողները որպես նվեր կստանան նաև սմարթֆոն։

Ucom-ը նաև շարունակում է հոգ տանել մարզերի բնակիչների մասին Նոր Հաճնը բացառություն չի դարձել։ Այս անգամ ընտրվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող այգին, որտեղ բնակիչները կարող են օգտագործել նորագույն Wi-Fi 6 տեխնոլոգիայով կառուցված Ucom ինտերնետից: 

«Այս տարվա մեջ սա արդեն երրորդ բնակավայրն է, որտեղ մենք գործարկել ենք մեր ֆիքսված ցանցը։ Մեր նպատակն է, որ Հայաստանում հնարավորինս շատ մարդիկ հնարավորություն ունենան օգտվել որակյալ ու ժամանակակից կապի ծառայություններից։  Բացի այդ, մենք մեր բաժանորդների համար ստեղծել ենք հարմարավետ փաթեթներ, որոնք ներառում են ֆիքսված ինտերնետ, շարժական կապ ու հեռուստատեսություն և այդպես ավելի մատչելի են ստացվում։ Նաև հուսով եմ, Նոր Հաճնի բնակիչները սիրով կօգտվեն մեր տրամադրած անվճար Wi-Fi կապից», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Պարոն Յիրիկյանն այցելեց նաև քաղաքում ընկերության առաջին բաժանորդին՝ Նարեկ Վիրաբյանին, ում նվիրեց Unity 20.000 փաթեթից 6 ամսվա ընթացքում անվճար օգտվելու հավաստագիր։ 

«Ucom-ից օգտվում ենք, շատ գոհ ենք՝ շատ արագ է։ Մենք շատ ուրախ ենք, որ արդեն Նոր Հաճնում էլ կա Ucom-ը։ Այսօր որպես առաջին բաժանորդ 6 ամսվա բաժանորդագրություն ստացանք նվեր և հեռախոս, շատ շնորհակալ ենք Ռալֆ Յիրիկյանին։ Մենք շուտվանից սպասում էինք, որ Հաճնում Ucom լինի», - ասել է Նարեկ Վիրաբյանը։ 

Հավելենք, որ 2024 թվականի սկզբին Ucom ֆիքսված ցանցը գործարկվել է նաև Աշտարակում և Արտաշատում։