Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Տնտեսություն

«Աթենք» ընկերության «Բժշկական» երշիկի մեջ նատրիումի նիտրիտի քանակությունը 37 միլիգրամ է, որը համարվում է բարձր

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Orer.am-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել երշիկեղենի շուկան: Հերթական անգամ լաբորատոր ստուգման ենք ներկայացրել տարբեր ընկերությունների կողմից արտադրվող եփած երշիկի մի քանի տեսակ:

Լաբորատոր փորձաքննության են ենթարկվել «Աթենք» ընկերության «Բժշկական», «Բիելլա» ընկերության «Նախաճաշի» և «Բեկոն» ընկերության «Տնակ» ապրանքանիշի «Բժշկական» տեսակի եփած երշիկները, որպեսի պարզենք, թե դրանց մեջ որքա՞ն է կազմում նատրիումի նիտրիտի քանակությունը:

Տեղեկացնենք նաև, որ սննդային հավելումների մասին ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի համաձայն երշիկի 1 կիլոգրամի մեջ նատրիումի նիտրիտի քանակությունը, որը մակնշման ժամանակ նշվում է E 250, չպետք է գերազանցի 50 միլիգրամը:

ՍԱՏՄ ենթակայության տակ գործող Հանրապետական անանսնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնում իրականացված լաբորատոր ստուգման արդյունքում պարզվել է, որ «Աթենք» ընկերության «Բժշկական» տեսակի երշիկի մեջ նատրիումի նիտրիտի պարունակությունը 1 կիլոգրամի հաշվարկով կազմել է 37 միլիգրամ: «Բիելլա» ընկերության «Նախաճաշի» տեսակի 1 կիլոգրամի մեջ այն կազմել է 40 միլիգրամ, իսկ «Բեկոն» ընկերության «Տնակ» ապրանքանիշի «Բժշկական» տեսակի երշիկի մեջ նիտրիտի պարունակությունը եղել է 21 միլիգրամ:

Փորձաքննության արդյունքները ցույց են տալիս, որ ամենաշատ նատրիումի նիտրիտ պարունակում են «Աթենք» ընկերության «Բժշկական» և «Բիելլա» ընկերության «Նախաճաշի» տեսակի եփած երշիկները, որը համարվում է բավական բարձր ցուցանիշ, քանի որ մոտ է թույլատրելի շեմին և ռիսկային է առողջության համար:

ՀԱԲԼԿ ՊՈԱԿ-ի քիմիական հետազոտությունների բաժնի գլխավոր մասնագետ Նելլի Դանիելյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ ներկայացված երշիկների 1 կգ-ի մեջ նատրիումի նիտրիտի պարունակության տարբերությունը արտադրող ընկերության կողմից է սահմանվում:

«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ կանոնակարգերին, ապա միայն թույլատրելի վերին շեմն է սահմանվում: Թույլատրելի ներքևի շեմ գոյություն չունի: Նատրիումի նիտրիտը թեև համարվում է սննդային հավելում, սակայն մակնշման ժամանակ չի նշվում դրա քանակությունը: Ուստի սովորական սպառողը չի կարող հասկանալ, թե իրականում ո՞ր տեսակի երշիկի մեջ ինչքա՞ն է այդ նյութի պարունակությունը»,- ասաց Ն. Դանիելյանը:

Մասնագետը խորհուրդ տվեց արտաքին տեսքից նատրիումի նիտրիտի քանակի մասին որոշակի պատկերացում կազմելու համար ուշադրություն դարձնել երշիկի գույնին: Որքան վառ է եփած երշիկի կարմիր երանգը, այնքան նատրիումի նիտրիտ կոչվող քիմիական նյութի պարունակությունը շատ է:

«Նատրիումի նիտրիտը համարվում է նաև գույնի ֆիքսատոր: Այդ է պատճառը, որ այն հիմնականում եփած երշիկների մեջ է օգտագործվում: Եփելու ընթացքում միսը կորցնում է իր վառ կարմիր գույնը: Ուստի այն ավելացնում են, որպեսզի երշիկը մսի գույնը պահպանի»,- ասաց Ն. Դանիելյանը:

Մասնագետը խորհուրդ տվեց նաև երշիկ գնելուց առաջ սկզբում ուշադրություն դարձնել մակնշմանը: Եթե նշված է E 250, դրանից հետո, հարկավոր է երշիկի գույնին նայել:

Նշենք նաև, որ նատրիումի նիտրիտը օրգանիզմում կուտակվելու հատկություն չունի, քանի որ լավ լուծվում է ջրային միջավայրում, իսկ թթվային միջավայրի պայմաններում վերածվում է նիտրոզոամինի, որը օրգանիզմում կուտակվելու հատկություն ունի և համարվում է քաղցկեղածին նյութ:

«Մարդու օրգանիզմը ջրային միջավայր է, ուստի նատրիումի նիտրիտն անմիջապես լուծվում է և ներծծվում օրգանիզմում: Բայց եթե նատրիումի նիտրիտը հասցնի քիմիական ռեակցիայի մեջ մտնել թթուների հետ, ապա կվերածվի նիտրոզոամինների, այսինքն՝ կփոխի իր կազմը: Օրգանիզմը նիտրոզոամիններից մաքրելու կամ դրա ազդեցությունը չեզոքացնելու համար հարկավոր է հիմնային աղեր պարունակող հեղուկներ կամ սնունդ օգտագործել: Օրինակ՝ սոդայաջուրը»,- ասաց Ն. Դանիելյանը:

Մենք շարունակում ենք ուսումնասիրել երշիկի շուկան և ժամանակ առ ժամանակ կներկայացնենք մյուս ապրանքատեսակների փորձաքննության արդյունքները: Լաբորատոր փորձաքննության ենթարկելուց բացի, առաջիկայում կներկայացնենք նաև երշիկեղենի արտադրության մեջ օգտագործվող հավելանյութերի, ինչպես նաև փորձաքննության ենթարկված նմուշների արդյունքների մասին ոլորտի այլ փորձագետների կարծիքը:

 

Արմինե Գրիգորյան