Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Լա Բոհեմ» և «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումների առաջնախաղը
Ֆասթ Բանկի աջակցությամբ և «Բալետ 2021» հիմնադրամի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» և Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումների առաջնախաղը: Այն նախատեսված էր բոլոր սերունդների ներկայացուցիչների համար:
«Լա Բոհեմ»-ն Ազնավուրի կերպարի, անցած կյանքի և զգացմունքների այլաբանական արտապատկերումն էր: Խորհրդանշական է՝ բալետը վերականգնվեց Ազնավուրի հոբելյանական տարում և լավագույնս համալրեց նրա ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:
«Շերբուրգյան հովանոցներ»-ը Միշել Լեգրանի արդեն սիրված երաժշտության ժամանակակից մեկնաբանությունն էր՝ սյուժեի, պարի և բեմական հագուստի յուրահատուկ ձևավորմամբ:
«Շատ կարևոր է մասնավոր սեկտորի աջակցությունը: Որովհետև հենց նրանց աջակցությունն է թույլ տալիս արվեստի զարգացումը: Ակնհայտորեն նկատելի է Ֆասթ Բանկի աջակցությունը հատկապես մշակութային միջոցառումներին աջակցելու առումով: Շատ շնորհակալ ենք, որ Ֆասթ Բանկը մեզ էլ կարողացավ ընդգրկել այդ ցանկի մեջ», - ասել է «Բալետ 2021» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը։
Ֆասթ Բանկի կողմից մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում և Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մաս է:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT