Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ucom-ը գործարկել է ուսանողական ծրագիր, որի շրջանակում բուհերի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողները կարող են արձակուրդի շրջանում պրակտիկա անցնել ընկերությունում։
Ծրագրի շրջանակներում ուսանողները մասնակցելու են մասնագիտական հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացների և պրակտիկա են անցնելու ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներում կամ զանգերի կենտրոնում։
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ։
«Մեր UGeneration նախագիծը շատ առանձնահատուկ է մեզ համար, քանի որ կապված չէ մեր ամենօրյա գործունեության հետ, այլ թույլ է տալիս շփվել մեր երիտասարդների հետ, որոնք շուտով մուտք են գործելու աշխատաշուկա, ճանաչել նրանց, պատկերացնել, ինչ արժեքներով ու մտածելակերպով աշխատակիցներ են շուտով համալրելու մեր շարքերը։ Մյուս կողմից ուսանողներին այն թույլ կտա պրակտիկ hմտություններ ձեռք բերել, բիզնես մտածելակերպ զարգացնել, մասնագիտական ընտրության հարցում կողմնորոշվել և ոլորտի առաջատար մասնագետների հետ շփվել։ Վստահ եմ, սա շատ փոխշահավետ նախաձեռնություն է», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ծրագրին մասնակցելու համար կարելի է դիմել այստեղ։
Նշենք, որ ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում ուսանողները կարող են ստանալ ճկուն գրաֆիկով աշխատանքի առաջարկ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT