Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Որոշ «միավորներ» ու անհատներ, Հայաստանի քաղաքական դաշտը վերածում են բրոունյան շարժման․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Որոշ «միավորներ» ու անհատներ, Հայաստանի քաղաքական դաշտը վերածում են բրոունյան շարժման: «Դիրքորոշումների» քաոսը, անկանոն շարժումները, անսկզբունքայնությունը, դրսի և ներսի ուժերին տարբեր տիպի ծառայություններ մատուցելու պատրաստակամությունը, սեփական անձի նկատմամբ ամեն գնով ուշադրություն հրավիրելը, բացահայտ կամ թաքնված կերպով իրականացվող պիղծ քարոզչությունը, անպատասխանատու հայտարարությունների ու մեղադրանքների շարանը Հայաստանում քաղաքական գործընթացները դարձրել են թշնամի ուժերի և կապիտուլյանտ կառավարիչների կողմից երկիրը մինչև վերջ քայքայելու պարարտ միջավայրի:
 
Քաղաքական գաղափարները, տեսլականներն ու պետության զարգացման ծրագրերը մոռացության են մատնվում: Այսպես շարունակվելու դեպքում տեղի է ունենալու հասարակության լիակատար օտարում պետական-քաղաքական կառավարման գործընթացներից՝ հանգեցնելով տոտալ անտարբերության և տոտալ անվստահության միջավայրի:
Բոլոր ոլորտներում պարտված և ձախողված «կառավարությունը», այս կերպ ցանկանում է իր բոլոր ձախողումների ու պարտությունների պատմա-քաղաքական բեռն ու պատասխանատվությունը դնել քաղաքական դաշտի և հասարակության լայն շերտերի վրա: Այդ հարցում նրան ջանասիրաբար օգնում են նաև ընդդիմադիր խաղացող որոշ «ուժեր» և անհատներ:
Նման իրավիճակներում, նորմալ հասարակություններում բոլոր քաղաքական ուժերը (եթե չեն ծառայում օտարին կամ գործող իշխանությանը) համախմբվում են ձախողված ու երկիրը պարտության մատնած իշխանությունների դեմ: Դա ոչ միայն տրամաբանական է, այլ նաև միակ ճանապարհն է, որով հնարավոր կլինի ապահովել իշխանության հետագա կործանարար քայլերի զսպումը: Այնինչ՝ մեր երկրի կառավարիչները շարունակում են ակնհայտ վտանգավոր գործողությունները սեփական ժողովրդի ու ազգային արժեքների դեմ, իսկ որոշ «ուժեր» այդ ընթացքում ջանասիրաբար պայքարում են իշխանությունների դեմ պայքարող ընդդիմության դեմ՝ փորձելով խորացնել քաոսն ու զրոյացնել ստեղծված վիճակից երկիրը դուրս բերելու համար հանրային բոլոր սպասելիքները:
 
Ես հասկանում եմ, որ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության սկզբունքայնությունը, պետականաշինության ահռելի փորձը, կուտակված քաղաքական գիտելիքներն ու երկրի ապագան տեսնելու իրատեսական կարողությունը հանգիստ չի տալիս շատերին: Եվ նույնիսկ այդ պարագայում, կայացած ու քաղաքական կենսագրություն ունեցող ընդդիմադիր ՀՀԿ-ն համախմբման բոլոր գործընթացներում չափավորել ու չափավորում է իր ամբիցիաները՝ հանուն միասնականության ու գլխավոր խնդիրների լուծման:
 
Ես չեմ հասկանում ոտքի տակ ընկնող այն «ուժերին» ու անհատներին, որոնք ջուր պղտորելուց բացի այլ հարց առայժմ չեն կարողանում լուծել և չգիտես ինչո՞ւ, իրենց իրավունք են վերապահում Կռիլովի հերոս Մոսկայի դերում ավելորդ անգամ աղմկել:
Այսօր պետությունից և նրա ապագայից ավելի բարձր արժեք՝ քաղաքական դաշտում չկա: Ասելիք ունե՞ք՝ հնչեցրեք և ակնկալեք քաղաքական քննարկումներ: Չունե՞ք ասելիք՝ բարի եղեք լռել: