Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

ԶՊՄԿ ընկերությունը բոլոր մրցաշարերում մեզ աջակից եղավ, արդյունքում Հայաստանն ունեցավ մեդալակիր, ումից այս տարի ավելի մեծ ակնկալիքներ ունենք. Աշոտ Սադխյան

Աշոտ Սադխյանն ավարտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եվ սպորտի պետական ինստիտուտի բռնցքամարտի բաժինը: 2007-ից աշխատում է մարզահամալիրում՝ ֆիզմեթոդիստ, Քաջարանի «ՄՊՄԴ»-ում՝ որպես բռնցքամարտի մարզիչ: Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական  մրցաշարերի՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր:

2023 թ. ապրիլի 8-ին հիմնադրվեց Սյունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիան, որի նախագահը դարձավ՝ շուրջը համախմբելով Սիսիանի, Գորիսի և Քաջարանի բռնցքամարտիկներին: Մոտ ժամանակներս ունեն ծրագիր Կապանում բացելու մասնագիտացված բռնցքամարտի դպրոց: Տարիներ առաջ բռնցքամարտ պարապում էին, բայց մարզաձևը մեզանում տարածված չէր: Հիմա իրավիճակը ուրիշ է:

2023 թ. գրեթե բոլոր ամիսներին մասնակցել են տարբեր մրցաշարերի, որոնց ֆինանսավորումը հովանավորել է «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը: 2023 թ. հունիսի 25-ին Սիսիան քաղաքում անցկացվեց Սիսիան համայնքի բռնցքամարտի գավաթի բաց առաջնություն:

2023թ մայիսի 14-ից 20-ը Երևանում անցկացվեց ավագ տարիքի պատանիների ՀՀ բռնցքամարտի առաջնություն: 66 կգ քաշային կարգում Վահագն Աթայանը զբաղեցրեց մրցանակային երրորդ տեղը: Դա Սյունիքի համար մեծ ձեռքբերում էր:

«Հայաստանի մրցաշարերին մասնակցելն ինքնին արդեն հաջողություն է, որին մասնակցում են ուժեղագույնները: Այս տարի գարնանը կրտսեր  տարիքի մասնակիցներ էլ կունենանք, արդյունքներն ըստ ամենայնի՝ երկար սպասել չեն տա:

Ավանդույթներ չկան, որոնց վրա կարող ես հենվել: Ամենակարևոր նպատակն այն է, որ ստեղծենք այդ ավանդույթները, իսկ դա դատարկ տեղում չի ստեղծվում, պետք է չեմպիոն ունենանք, Հայաստանի առաջնության մրցանակակիր ունենանքնք, ով  օրինակ հանդիսանա երեխաների համար, ներշնչանքի աղբյուր դառնա: Այժմ մեր գերնպատակն է այս տարածաշրջանում զարգացնել բռնցքամարտը, երեխաների մեջ առողջ ապրելակերպ սերմանել: Շատ կան մարզաձևեր, բայց բռնցքամարտը, ըմբշամարտը օլիմպիական մարզաձևեր են»,– մտորումներն է ներկայացնում Աշոտ Սադխյանը և հավելում,– «Բռնցքամարտով պարապում է 30 սան, ուսուցումն անվճար է, 2023 թ. բոլոր մրցաշարերին մասնակցել ենք: ԶՊՄԿ ընկերությունը բոլոր մրցաշարերում մեզ աջակից եղավ, արդյունքում Հայաստանն ունեցավ մեդալակիր,  ումից այս տարի ավելի մեծ ակնկալիքներ ունենք»:

«Ե՛վ սպորտի նախարարությունն է մեզ գույք տրամադրում, և՛ ԶՊՄԿ ընկերությունը: Չի եղել դեպք, որ դիմենք, և նրանք չօգնեն: Տեսնում եմ, մարզիչներ կան, ովքեր ասում են, որ չի ստացվում, չկա,  բայց մեր պարագայում և՛ սաղավարտների, և՛ ձեռնոցների, և՛ գույքի հարցում, երբ դիմել ենք, օգնությունը չի ուշացել: Այժմ ոչ մի բանի խնդիր չունենք, մնում է ավելի շատ մրցումների մասնակցենք, մնում է տարածաշրջանում բռնցքամարտը զարգանա: Տեսեք նախկինում չկային, հիմա Գորիսում, Սիսիանում, շուտով նաև Կապանում կլինի: Կուզենայի առանձնացնել, թե ինչպես է Կապանի համայնքապետն ամենայն ուշադրությամբ, հետևողականությամբ ցանկանում զրոյից բռնցքամարտի դպրոց բացել, ուզում է, որ ամեն ինչ ամենալավը լինի: Եթե բացվեց, այդ դպրոցում կարող են շուրջ 100 երեխա բռնցքամարտով զբաղվի: Մրցակցություն կլինի, քանակը բերում է որակի»,– համոզված է Աշոտ Սադխյանը:

2022 թ. դեկտեմբերի 10-ին Քաջարան քաղաքում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված քաջարանցիների հիշատակին նվիրված բռնցքամարտի բաց առաջնության հուշամրցաշար:

2023 թ. դեկտեմբերի 9-ին Քաջարանում տեղի ունեցավ՝ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի հովանավորությամբ բռնցքամարտի բաց առաջնություն: Մրցաշարին մասնակցեց շուրջ 120 մարզիկ:

Մեր զրուցակիցը կարևորեց նաև վերապատրաստման անհրաժեշտությունը. «Նախարարությունը, ֆեդերացիան կազմակերպում են դասընթացներ: Օրինակ, տարիներ առաջ կար հինգ տարով ատեստավորման դասընթաց, ես էլ մասնակցեցի, բայց մոտակա ժամանակներում դեռ նման բան չի նախատեսվում, որ լինի մեծ սիրով կրկին կմասնակցենք, որովհետև պարտադիր է վերապատրաստվելը: Ֆեդերացիայի հետ անմիջական կապ կա՝ մրցումների հետ կապված, ուսումնամարզական հավաքներ են լինում, մենք 2023 թվականից ենք գործում, բայց կարող եմ ասել՝ չկա այնպիսի մի հարց, որ բարձրացրել ենք և ստացել բացասական պատասխան:

 Նպատակ ունենք առավելագույնս շատ երեխաներ ներգրավել մարզական կյանքի մեջ, իսկ գերնպատակը՝ առողջ սերունդ կրթելն է, երեխաներին չվնասելը, փողոցի բացասական ազդեցությունից, հեռախոսից կտրելը»,– այսպիսի լուրջ նպատակներ է դրել իր առջև:

«Երբեմն մեզ երեխաներ են դիմում, ովքեր ֆիզիկապես թույլ են, բայց մեծ ցանկություն ունեն բռնցքամարտով զբաղվելու: Վերջերս հինգ տարեկան մի փոքրիկ եկավ մոտս՝ Արարատը, ասաց՝ ուզում եմ բոքսով զբաղվեմ, ես ուժեղ տղա եմ: Մի խոսքով դրական ներուժով սերունդ ունենք...»,– վերջում լավատեսություն հայտնեց բռնցքամարտի մարզիչը:

                                                                                                    Վահրամ Օրբելյան