Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Վենետիկում կայացել է հերթական Fastex Meetup տեղեկատվական հանդիպումը (լուսանկարներ, տեսանյութ)

Fastex-ի կողմից անցկացվող տեղեկատվական հերթական հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 18-ին, Վենետիկի Ռամո դե լա Տանա 2124a հասցեում գտնվող AKNEYE ֆիջիթալ տարածքում: Ֆասթեքսի հանդիպումը համընկել էր Վենետիկյան բիենալեի օրերի հետ՝ գրավելով աշխարհի տարբեր կետերից այդտեղ ժամանած արտիստների, ծրագրավորողների և ստեղծագործողների ուշադրությունը դեպի ժամանակակից արվեստի և Web3 տեխնոլոգիաներ:

Միջոցառումն սկսվել էր Ֆասթեքսի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանի ելույթով, ով անդրադարձ կատարեց նաև Ֆասթեքս Web3 էկոհամակարգի հիմնահարցերին:

 

Այնուհետև Հայկ Ազարյանը խոսել է ftNFT հարթակներից, որոնք հիանալի հնարավորություն են տալիս արտիստներին ստեղծել իրենց իսկ NFT հավաքածուները և տարածել իրենց արվեստը թվային իրականությունում՝ հասնելով համաշխարհային ճանաչման:

 

Հայկ Ազարյանի խոսքին հաջորդել է Ֆասթեքսի համագործակցությունների գծով ղեկավար Արմեն Բաղդասարյանի կողմից Բահամուտ հիմնադրամի գործունեության վերաբերյալ մանրամասն սահիկաշարը, որի շրջանակներում ներկայացվել են ֆինանսավորման բազմաթիվ հնարավորություններն այն բիզնեսների և անհատների համար, որոնք հետաքրքիր նախագծեր կարող են ստեղծել և զարգացնել Բահամուտ բլոկչեյնում: Արտիստները, ստեղծագործողները և ծրագրավորողները նույնպես կարող են օգտվել այս հնարավորությունից և առաջխաղացնել իրենց արվեստը Web3 տիրույթում:

Ֆաստեքսի հանդիպումները շարունակական են։ Սպասվող հանդիպումների վերաբերյալ նորությունները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետևել Ֆասթեքսին սոցիալական մեդիայի հարթակներում: 

 Fastex-ի մասին

 Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։