Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Ucom ընկերության աջակցությամբ հուլիսի 4-ին տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը, որը նվիրված է թվային հնարավորություններին։ 

Գագաթնաժողովի նպատակն է թվային փոխակերպման դարում բացահայտել մարզերի թվայնացման մակարդակը, ինտեգրել մարզերը թվային փոխակերպման մեջ, թվայնացնել մարզային տնտեսության տարբեր ճյուղերը, խթանել թվային գործիքների կիրառումը և նպաստել պետական ու մասնավոր հատվածի համագործակցությանը։ 

Մարզային Silicon Mountains տեխնոլոգիական ֆորումի կազմակերպումն ու դրա անցկացումը կունենա իր ազդեցությունը գրեթե բոլոր ոլորտների վրա (այդ թվում՝ գյուղատնտեսություն, տուրիզմ), քանի որ արդի պայմաններում բարձր տեխնոլոգիական լուծումներն անհրաժեշտ են բոլոր ոլորտների համար։

Ucom-ը ֆորումի շրջանակներում հանդես է գալիս որպես տեխնոլոգիական գործընկեր, իսկ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ կունենա ֆորումի ժամանակ և մասնակիցներին կներկայացնի իր փորձն ու տեսլականը։

«Ucom ընկերությունը տարիներ շարունակ աջակցում է Հայաստանում տեխնոլոգիական զարգացմանն ուղղված նախագծերին, և այս գագաթնաժողովին էլ մենք մեծ կարևորություն ենք տալիս։ Կոնկրետ այս Գյումրիում անցկացվող միջոցառումը նպատակ ունի խթանել մարզերում տեխնոլոգիաների զարգացումը, ու ես վստահ եմ, որ շուտով մարզերի մեր տաղանդավոր երիտասարդները մեծ ներդրում են ունենալու Հայաստանում տեխնոլոգիաների զարգացման մեջ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Միջոցառման շրջանակներում կազմակերպվելու է էքսպո, որին մասնակցելու են թվային լուծումներ առաջարկող և կիրառող կազմակերպություններ։ Նաև նախատեսված են պանելային քննարկումներ՝ «Ստարտափները մարզերում», «Մարդկային կապիտալը մարզերում» և «Ներդրումները մարզերում» թեմաներով։ 

Միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։ Գործընկերներն են՝ «Յունիքոմփ», «EasyPay», «Սինոփսիս Արմենիա» ընկերությունները և ՀՀ ԲՏԱ նախարարությունը։

Միջոցառման օրակագին, խոսնակներին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://silicon-mountains.org: