Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եկեղեցու դեմ բռնաճնշումները շարունակվելու են․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Լեռնային Ղարաբաղի հատուկ կառավարման կոմիտեի ստեղծման օր, ՀՀ կառավարության ծրագրի քննարկում Փոխվարչապետերը՝ ՔՊ-ի թիրախում Ռուսական հայտնի ինստիտուտի զեկույցը ուշագրավ շերտեր է բացահայտում Ո՞ւմ համար է աշխատում Սոլովյովը Երբ Փաշինյանն անհոգ է, ժողովուրդը՝ հոգսաշատ. «Մեր ձևով» շարժում (տեսանյութ) Հայոց Եկեղեցին չեն քանդի՝ որքան էլ փորձեն․ Մենուա Սողոմոնյան«Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը. նա ուզում է քանդել Հայ Առաքելական Եկեղեցին, որպեսզի այն դարձնի իշխանությանը վերահսկելի և խզի դրա կապը Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների հետ». Էդմոն Մարուքյան Մեր բարեկամներին ու հարևաններին հարգում ենք,  բայց մեզանից շատ չենք հարգում. Նարեկ ԿարապետյանԻսրայելցի գիտնականները մշակել են գունափոխվող և կիսաթափանցիկ արևային վահանակներ Այս իշխանությունը խաղաղությունից խոսելու իրավունք չունի․ Ավետիք ՔերոբյանԻշխանությունը մի բան է խոստանում, իրականությունը՝ լրիվ հակառակը ապացուցում․ Աննա ԿոստանյանՎերափոխել լռողների լռությունը. Վահե Հովհաննիսյան Հայաստանյան քաղաքական դաշտում ձևավորվող նոր առանցքը Երբ գործադիրը փորձում է գրավել Եկեղեցու իրավազորությունը Եթե ընտրություններից առաջ կառավարությունը խուսափում էր սոցիալական բունտից, ապա հուլիսից սկսած նրանք կիրառելու են ավտոմատացված համակարգեր. Հրայր ԿամենդատյանԻնչու է բացարձակ անընդունելի Նիկոլ Փաշինյանի կողմից մեր Եկեղեցու պառակտման բոլոր փորձերը. Ավետիք ՉալաբյանԴատախազությունը Սամվել Կարապետյանին կալանավորելու պահանջ է ներկայացրել. Արամ Վարդևանյան ՀՀ-ում վարչապետի աշխատակազմի ծախսերն աճել են 4 անգամ, իսկ գործազրկության մակարդակը երիտասարդության շրջանում նույնպես աճել է․ Նարեկ ՍուքիասյանՖասթ Բանկի աջակցությամբ Հանրապետության հրապարակում կայացել է լուսային դրոն շոու
Հասարակություն

Fastex-ը 230,000 FTN-ով է պարգևատրել հայկական սպորտի 103 ներկայացուցիչների

Օրերս տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ Fastex-ն ընդհանուր առմամբ 200 միլիոն ՀՀ դրամին համարժեք 230,000 FTN-ով է պարգևատրել հայաստանյան սպորտային աշխարհի 103 ներկայացուցչի՝ մարզիկներին, մարզիչներին ու բժշկական անձնակազմին: FTN-ը Բահամուտ բլոկչեյնի հիմնական թվային ակտիվն է, որն օգտագործվում է հարթակում իրականացնող գործարքներ կատարելիս։

Դեռ տարվա սկզբին հայտարարված գործակցությունը Fastex-ի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի միջև հիմք է հանդիսացել ոչ միայն այս, այլև առաջիկա չորս տարվա ընթացքում պարբերական բնույթ կրող միջոցառումների համար։ Համատեղ ջանքերով կողմերը նպատակ ունեն խթանել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացումը, բարձրացնել մարզիկների մրցունակությունը, բարելավել վերջիններիս կենսական պայմանները, ինչպես նաև խթանել ներպետական ու միջազգային սպորտի ասպարեզում գրանցվող հաղթանակները։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր ելույթում անդրադարձել է այս կարևոր համագործակցույթանը:

«Fastex-ի հետ համագործակցության շրջանակում կտրամադրվի հայկական սպորտի պատմության համար աննախադեպ չափի գումար։ Առաջիկա տարիներին մենք կունենանք այդ օժանդակությունը։ Մեր պայմանավորվածության համաձայն՝ ամբողջ գումարի 70%-ը հատկացվելու է մարզիկների, հավաքականների գլխավոր մարզիչների, երկորրդ և անձնական մարզիչների, նաև բժիշկների պարգևատրմանը։ Սա Fastex-ի նախաձեռնած պարգևատրությունն է՝ պետական չափանիշներով, պետության կողմից տրված պարգևներին համարժեք։ Հուսով եմ, որ սա լրացուցիչ խթան կհանդիսանա մեր մարզիկների համար՝ նոր հաջողություններ և հաղթանակներ գրանցելու ճանապարհին։ Տրամադրված գումարի մյուս մասը՝ 30%-ը, ուղղվելու է սպորտային տարբեր միջոցառումների կազմակերպմանը։ Առաջիկա մեկ տարվա ընթացքում Երևանում կայանալու է բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի Բ խմբի առաջնությունը, որի անցկացման իրավունքն արդեն հաստատված է։ Միջոցառումը տեղի կունենա 2025թ Երևանում։ Բացի այդ կիրականացվեն վոլեյբոլի 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, կարատեի Եվրոպայի առաջնությունը, սպորտային պարերի աշխարհի գավաթի խաղարկությունը, ինպես նաև հոկեյի Դ դիվիզիոնի աշխարհի առաջնությունը»։

«Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ մենք առանձնահատուկ կերպով ենք ուզում կարևորել և գնահատել ոչ միայն անվանի հայ մարզիկների, այլև իրենց հաջողությանը նպաստող մարզիչների ու բժիշկների աշխատանքը։ Այսպիսի միջոցառումները տեղի են ունենալու առաջիկա չորս տարիների ընթացքում, տարեկան երկու անգամ», - նշել է Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը։

«Ուզում եմ շնորհավորել մեր մարզիկներին հաղթանակների կապակցությամբ։ Շատ կարևոր է, որ բարձր եք պահում մեր դրոշը միջազգային մրցումներում։
Ֆաստեքսը մշտապես սատարում է հայկական սպորտի զարգացմանը։ Մինչև 2030թ Fastex-ը 5 մլն FTN կտրամադրի հայկական սպորտի աջակցմանը։ Այսօր այս մեծ ճանապարհի առաջին քայլերն ենք անում։ Շնորհակալ ենք մեր մարզիկներն, բարձր ենք գնահատում նրանց կատարած աշխատանքը», - ասել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր Վահագն Բադալյանը։

Հիշեցնենք, որ համաձայն դեռ տարվա սկզբին ստորագրված պայմանավորվածության Fastex-ն աջակցություն կցուցաբերի օլիմպիական, պարաօլիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի միջազգային մրցաշարերում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին և նրանց մարզիչներին։

Ընդհանուր շրջանառությունից թվային գործարքների ռեեստերում (բլոկչեյնում) առանձնացվել և մինչև 2030 թվականն ապահով սառեցվել են 5 միլիոն$FTNները: Վերջիններս աստիճանաբար կբաշխվեն՝ համաձայն սմարթ պայմանագրերի միջոցով նախապես սահմանված պայմանների: Այս մոտեցումը խրախուսում է միջոցների արդար և թափանցիկ տեղաբաշխումը շահառուների թվային դրամապանակներին:

Օրերս տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ Fastex-ն ընդհանուր առմամբ 200 միլիոն ՀՀ դրամին համարժեք 230,000 FTN-ով է պարգևատրել հայաստանյան սպորտային աշխարհի 103 ներկայացուցչի՝ մարզիկներին, մարզիչներին ու բժշկական անձնակազմին: FTN-ը Բահամուտ բլոկչեյնի հիմնական թվային ակտիվն է, որն օգտագործվում է հարթակում իրականացնող գործարքներ կատարելիս։

Դեռ տարվա սկզբին հայտարարված գործակցությունը Fastex-ի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի միջև հիմք է հանդիսացել ոչ միայն այս, այլև առաջիկա չորս տարվա ընթացքում պարբերական բնույթ կրող միջոցառումների համար։ Համատեղ ջանքերով կողմերը նպատակ ունեն խթանել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացումը, բարձրացնել մարզիկների մրցունակությունը, բարելավել վերջիններիս կենսական պայմանները, ինչպես նաև խթանել ներպետական ու միջազգային սպորտի ասպարեզում գրանցվող հաղթանակները։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր ելույթում անդրադարձել է այս կարևոր համագործակցույթանը․

«Fastex-ի հետ համագործակցության շրջանակում կտրամադրվի հայկական սպորտի պատմության համար  աննախադեպ չափի գումար։ Առաջիկա տարիներին մենք կունենանք այդ օժանդակությունը։ Մեր պայմանավորվածության համաձայն՝ ամբողջ գումարի 70%-ը հատկացվելու է մարզիկների, հավաքականների գլխավոր մարզիչների, երկորրդ և անձնական մարզիչների, նաև բժիշկների պարգևատրմանը։ Սա Fastex-ի նախաձեռնած պարգևատրությունն է՝ պետական չափանիշներով, պետության կողմից տրված պարգևներին համարժեք։ Հուսով եմ, որ սա լրացուցիչ խթան կհանդիսանա մեր մարզիկների համար՝ նոր հաջողություններ և հաղթանակներ գրանցելու ճանապարհին։ Տրամադրված գումարի մյուս մասը՝ 30%-ը, ուղղվելու է սպորտային տարբեր միջոցառումների կազմակերպմանը։ Առաջիկա մեկ տարվա ընթացքում Երևանում կայանալու է  բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի Բ խմբի առաջնությունը, որի անցկացման իրավունքն արդեն հաստատված է։ Միջոցառումը տեղի կունենա  2025թ․ Երևանում։ Բացի այդ կիրականացվեն վոլեյբոլի 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, կարատեի Եվրոպայի առաջնությունը, սպորտային պարերի աշխարհի գավաթի խաղարկությունը, ինպես նաև հոկեյի Դ դիվիզիոնի աշխարհի առաջնությունը»։

«Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ մենք առանձնահատուկ կերպով ենք ուզում կարևորել և գնահատել ոչ միայն անվանի հայ մարզիկների, այլև իրենց հաջողությանը նպաստող մարզիչների ու բժիշկների աշխատանքը։ Այսպիսի միջոցառումները տեղի են ունենալու առաջիկա չորս տարիների ընթացքում, տարեկան երկու անգամ», - նշել է Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը։

«Ուզում եմ շնորհավորել մեր մարզիկներին հաղթանակների կապակցությամբ։ Շատ կարևոր է, որ բարձր եք պահում մեր դրոշը միջազգային մրցումներում։

Ֆաստեքսը մշտապես սատարում է հայկական սպորտի զարգացմանը։ Մինչև 2030թ․  Fastex-ը 5 մլն FTN կտրամադրի  հայկական սպորտի աջակցմանը։ Այսօր այս մեծ ճանապարհի առաջին քայլերն ենք անում։ Շնորհակալ ենք մեր մարզիկներն, բարձր ենք գնահատում նրանց կատարած աշխատանքը», - ասել է  «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր Վահագն Բադալյանը։

Հիշեցնենք, որ համաձայն դեռ տարվա սկզբին ստորագրված պայմանավորվածության Fastex-ն աջակցություն կցուցաբերի օլիմպիական, պարաօլիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի միջազգային մրցաշարերում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին և նրանց մարզիչներին։

Ընդհանուր շրջանառությունից թվային գործարքների ռեեստերում (բլոկչեյնում) առանձնացվել և մինչև 2030 թվականն ապահով սառեցվել են 5 միլիոն $FTN-ները: Վերջիններս աստիճանաբար կբաշխվեն՝ համաձայն սմարթ պայմանագրերի միջոցով նախապես սահմանված պայմանների: Այս մոտեցումը խրախուսում է միջոցների արդար և թափանցիկ տեղաբաշխումը շահառուների թվային դրամապանակներին:

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։

4A3A0292.JPG (131 KB)

4A3A0309.JPG (164 KB)

4A3A0720.JPG (212 KB)

4A3A0819.JPG (101 KB)

4A3A0894.JPG (58 KB)

4A3A0919.JPG (177 KB)

4A4A4884.JPG (157 KB)

4A4A6080.JPG (171 KB)

4A4A6262.JPG (151 KB)