Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Ucom ընկերության գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Գյումրիում անցկացվող Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին, որը նվիրված է թվային հնարավորություններին։ Ucom-ը ֆորումի շրջանակներում հանդես է եկել որպես տեխնոլոգիական գործընկեր։

Գյումրիում կայացած Silicon Mountains տեխնոլոգիական ֆորումի նպատակն է թվային փոխակերպման դարում բացահայտել մարզերի թվայանացման մակարդակը, ինտեգրել մարզերը թվային փոխակերպման մեջ, խթանել թվային գործիքների կիրառումը և նպաստել պետական ու մասնավոր հատվածի համագործակցությանը։ Կազմակերպելով մարզային Silicon Mountains` մարզերում ապրող երիտասարդներին հնարավորություն տրվեց ծանոթանալ նորարություններին, ստարտափ ընկերություններին և հանդիպել ու շփվել խոսնակների հետ։

Պարոն Յիրիկյանի ելույթի թեման էր «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ»։

«Թվային տեխնոլոգիաներն այսօր անհրաժեշտություն են բոլոր ոլորտներում։ Չկա մի բնագավառ, որը չի շահի թվայնացումից։ Սակայն պետք է հաշվի առնել, որ թվային տեխնոլոգիաները, որքան էլ արդյունավետ լինեն, գործիքներ են մարդկանց համար, ու մարդիկ պիտի կարողանան դրանք ճիշտ օգտագործել։ Հետևաբար շատ կարևոր է, որ մասնակից մարդիկ ճիշտ հասկանան այդ գործիքի դերն ու նշանակությունը և գրագետ կերպով օգտագործեն թվային հնարավորությունները», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ինչու՞ է Silicon Mountains-ը գալիս մարզեր։ Մարզերի համաչափ զարգացումը մեր նոր ռազմավարության ուղղություններից է։ Մենք ցանկանում ենք ուժեղացնել մարզային ընկերություններին և հասցնել նրանց նոր մակարդակի, ցույց տալ մարզերի հնարավորությունները,  իրականացնել այնտեղ լավագույն STEM կրթական ծրագրերը, որոնք մշակվել ենք մեր անդամների հետ: Նպատակ ունենք դարձնելու մարզային Silicon Mountains-ը այնպիսի հարթակ, որտեղ տարբեր տեղական և միջազգային ընկերությունների փորձագետները կկիսվեն իրենց փորձով և գիտելիքով, կներդնեն նոր բիզնես մշակույթ, ի նպաստ մարզերի զարգացմանը», - ասել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Ֆորումի ընթացքում մասնակիցները քննարկեցին հետևյալ թեմաները՝ մարդկային կապիտալը մարզերում, ներդումները մարզերում, ստարտափները մարզերում։ Նաև, առաջին անգամ, միջոցառման ժամանակ կամզակերպվել էր էքսպո, որին մասնակցեցին մարզային, երևանյան և միջազգային կազմակերպությունները։

Միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։