Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Սահմանադրությունն է որոշում երկրի զարգացումն այսօր և ապագայում. Արշակ Կարապետյանի ուղերձը

Եղբայրնե'ր և քույրե'ր, սիրելի' հայեր,

Շնորհավորում եմ ձեզ այս նշանավոր տոնի՝ Հայաստանի Սահմանադրության օրվա առթիվ: Սա ոչ միայն մեր երկրի քաղաքացիների տոնն է, այլև ողջ աշխարհասփյուռ հայության տոնն է:

Սահմանադրությունը երկրի կյանքի հիմնական օրենքն է, որը մարմնավորում է ժողովրդի բարոյական հիմքերը, կապը դարավոր պատմության հետ, սեփական հողի հանդեպ սերը և հարգանքը նախնիների հանդեպ, Հայաստանի ավանդույթներն ու մշակույթը: Հենց Սահմանադրությունն է, որ որոշում է երկրի զարգացումն այսօր և ապագայում, որոշում է հայ ժողովրդի ապագան։

Այսօր աշխարհը փոխվում է, ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ և սպառնալիքներ։ Եվ դա օրինական կերպով պահանջում է հիմնարար փոփոխություններ կատարել Հիմնական օրենքում, որոնք վերաբերում են ազգային անվտանգության ապահովմանը։ Մեր երկրին դրսից պարտադրված պետական կառավարման առկա համակարգը չդիմացավ ժամանակի փորձությանը և հանգեցրեց մեր պատմական հողերի ժամանակավոր կորստին: Պատմության մեջ առաջին անգամ հայերը լքեցին Արցախը…

Հայաստանը պետք է դառնա նախագահական հանրապետություն։ Սա մեր երկրին բնորոշ կառավարման ձև է, որն առավելագույնս համապատասխանում է հայ ժողովրդի շահերին։ Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը։ Սա Հայաստանի բնակիչների ճնշող մեծամասնության կարծիքի արտացոլումն է՝ այն մարդկանց, ում համար պետությունը, հայրենիքը, հայրական տունը, ընտանիքը սոսկ խոսքեր չեն, այլ կյանքի իմաստ, նրանց, ովքեր հարգում են իրենց պատմությունը, հպարտանում հայ ժողովրդի սխրանքներով, իրենց նախնիների իմաստնությամբ ու խիզախությամբ, նրանց, ովքեր չեն մոռանում անցյալի դառը հուշերը և սգում են Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, որտեղ էլ որ լինի:

Հատուկ շեշտում եմ՝ ինչպիսին էլ լինի Սահմանադրությունը, այն պետք է հարգել և խստորեն հետևել այնտեղ գրված դրույթներին։ Այս հիմնարար փաստաթղթում փոփոխություններ կարող է կատարել միայն ժողովուրդը համընդհանուր հանրաքվեով։ Հիմնական օրենքի դրույթները խախտելու համար մեղավորներն անխուսափելիորեն կպատժվեն:

Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր հաստատակամ են հայրենիքի հանդեպ իրենց հավատքի և սիրո մեջ, ովքեր իրենց աշխատանքով հսկայական ներդրում ունեն մեր երկրի զարգացման գործում, քաջաբար, անկախ բոլոր դժվարություններից, կանգնած են մեր հայրենիքի պաշտպանության համար: Հայաստանի բարգավաճումը, առաջին հերթին, կախված է յուրաքանչյուր մարդու իր ոլորտում անձնուրաց աշխատանքից՝ այն կախված է բժիշկներից, ուսուցիչներից, տնտեսության բոլոր ճյուղերի աշխատակիցներից և ինժեներա–գիտական կադրերից, գյուղատնտեսության, կոմունալ ոլորտի աշխատողներից և կառավարչական կադրերից: Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, բարեկեցություն և ոգեշնչում ՝ հանուն հետագա ձեռքբերումների:

Մեր Հայրենիքն այսօր ծանր օրեր է ապրում, և մենք պետք է միասնական լինենք մեր պետությունը պահպանելու մեր ձգտումներում, միասնական լինենք հայության ճակատագրի համար պատասխանատվության հարցում: Այսօր մեզանից յուրաքանչյուրից է կախված մեր երկրի գոյությունն ու բարգավաճումը։ Այս տոնական օրը բոլորին մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն:

«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյան