Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Ամփոփում ենք IDBank Premier League 2023-2024 մրցաշրջանը

IDBank-ում տեղի ունեցավ IDBank Premier League 2023-2024-ի ամփոփումն ու տարվա լավագույն ֆուտբոլիստների պարգևատրման արարողությունը։ 

IDBank-ի մարկետինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանի խոսքով՝ սա IDBank-ի  առաջին փորձն էր սպորտային նման մեծ մրցաշրջանում ներգրավված լինելու որպես հովանավոր․ «Նաև մեծ պատասխանատվություն էր, քանի որ ունեինք գերնպատակ՝ մեր հնարավորությունների սահմաններում օժանդակել ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում, իսկ առաջնությունն ավելի գունեղ ու հետաքրքիր դարձնել։ Ուրախ ենք այսօր պարգևատրել առաջնության լավագույններին, ու քանի որ թե ֆուտբոլիստները, թե մարզիչները շատ են ճամփորդում, որոշեցինք նրանց նվիրել IDBank-ի Travel քարտեր՝ առանց սպասարկման վճարի 5 տարի ժամկետով և իհարկե դրամական պարգև շնորհել։ Հուսով ենք, որ մրցանակակիրները կվայելեն Travel քարտի բոլոր առավելություններն ու հաճելի ճամփորդություններ կունենան», - ասում է Տաթևիկ Հովհաննիսյանը։ 

Եվ այսպես, պարգևատրվեցին IDBank Premier League-ի տարվա լավագույն մարզիչ Եղիշե Մելիքյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից, տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Տենտոն Յեննեն «Արարատ-Արմենիա» թիմից, տարվա լավագույն ռմբարկու Արթուր Միրանյանը՝ «Նոա» թիմից և տարվա լավագույն գոլ խփած ֆուտբոլիստ Հովհաննես Հարությունյանը «Փյունիկ» թիմից։

Հիշեցնենք, որ IDBank-ը հանդիսանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր հովանավորը, իսկ Պրեմիեր լիգայի 2023-2024 մրցաշրջանն անվանվել է IDBank Պրեմիեր Լիգա։ 

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ