Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Կրթության գլխավերևում կուտակված սև ամպերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես ընդդիմադիր եղած ժամանակ, այնպես էլ դրանից հետո Փաշինյանն անընդհատ հայտարարում է կրթական համակարգի բարելավման անհրաժեշտության մասին։ Բայց իր պաշտոնավարման ընթացքում տեղի է ունենում հակառակ գործընթացը։ Փաշինյանը իշխանության գալուց որոշ ժամանակ անց հայտարարում էր, թե կրթությունը դարձնելու են ազգային ապրելակերպ։ Բայց արդեն 6 տարի է, ինչ հարվածի տակ է մեր կրթության արժեհամակարգային տարրը, որը քաղաքացի է ձևավորում ու նրանց կապում է իր ազգային արմատների հետ։ Փորձը ցույց է տալիս, որ բարձրագույն իշխանության մակարդակով խրախուսվում է ոչ թե կրթությունն ու գիտելիքը, այլ դիլետանտությունն ու տգիտությունը։ Օրվա իշխանությանը ոչ թե պետք են ազգային արժեհամակարգի ոգով դաստիարակված անձինք, որոնք որոշակի տեսլական են տեսնում հայ ժողովրդի ապագայի նկատմամբ, այլ մարդիկ, ովքեր կուրորեն կհետևեն, թե ուր են իրենց տանում իշխանությունները՝ անգամ անդունդ։

Այս քաղաքականության առաջին ակորդը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի՝ հանրակրթական համակարգից հանելու որոշումն էր։ Նախօրեին էլ Ամենայն հայոց կաթողիկոսը ցավով արձանագրեց, որ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ առաջիկա ուսումնական տարում առարկան դասավանդվելու է միայն 9-րդ և 11-րդ դասարաններում, իսկ 2026 թվականից այն ամբողջությամբ դուրս է գալու կրթական ծրագրից։ Որդեգրած «քաղաքականության» համատեքստում իշխանությունները տեղում կանգ չեն առնում։

Տևական ժամանակ է, ինչ նրանց կողմից հարձակումների են ենթարկվում հայագիտական առարկաները, մասնավորապես «Հայոց պատմությունը»։ Ու հիմա արդեն կատարում են հերթական «վճռական» քայլը՝ կառավարությունը փոխում է «Հայոց պատմության» առարկայի անվանումը, դարձնում «Հայաստանի պատմություն»։ Ու Փաշինյանն էլ այն հիմնավորում է այնպիսի սոուսով, որ «Հայոց պատմությունը» պետության չգոյության պատմություն է, սակայն առանցքային է պետության հարատևության ռազմավարությունը։ Ստացվում է, որ հայոց պատմության այն ժամանակահատվածները, որոնք, չնայած պետականության բացակայության պայմաններում մեր ժողովրդի կյանքում անկյունաքարային նշանակություն են ունեցել, կարող են ուղղակի դուրս մնալ դասագրքի բովանդակությունից։

Իսկ այդպիսի ժամանակահատվածներն ընդգրկում են այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են ազատագրական շարժումները, ինքնապաշտպանական մարտերը և հայ ժողովրդի մեծագույն ողբերգությունը՝ Հայոց ցեղասպանությունը։ Չէ՞ որ եթե մատաղ սերունդը ծանոթ լինի այս իրադարձություններին, ապա նրա մոտ պայքարի ոգին կարթնանա, իսկ իշխանությանը պետք է այնպիսի սերունդ, որը կհամակերպվի պարտության ու նվաստացման հետ՝ թշնամու ողորմածությանը հանձնվելը համարելով փրկություն։ Դեռ չենք խոսում այն մասին, որ անտեսվեցին բազմաթիվ մասնագետների կարծիքները, թե որքա ընդգրկուն է «Հայոց պատմությունը», և որքան նեղ «Հայաստանի պատմությունը»: Չնայած, դա զարմանալի չէ, քանզի քիչ չեն քպականները կամ նրանց սատելիտները, որոնք «Հայոց»-ը համարում են ածական՝ այդպես էլ չհասկանալով ո՛չ բառի կառուցվածքը, ո՛չ իմաստը, ո՛չ բովանդակությունը:

Մյուս կողմից էլ՝ անուշադրության է մատնված հայագիտական առարկաների դասավանդման մակարդակը, ինչը դրսևորվում է նաև քննությունների ժամանակ։ 2024 թ. «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննության երկրորդ փուլի արդյունքների համաձայն, 20 միավոր է հավաքել ընդամենը... 5 դիմորդ։ Ու, ընդհանրապես, պայմաններ ստեղծված չեն, որպեսզի աշակերտների և ուսանողների մեջ զարգանա քննադատական մտածողությունը, վերլուծելու, իրադարձությունները համեմատելու, օրինաչափություններ գտնելու կարողությունները։ Փոխարենը նրանք մակերեսային պատկերացում կարող են ունենալ պատմական իրադարձությունների մասին, ինչպես Փաշինյանը, որը քիչ թե շատ գիտի Պապ թագավորի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններից, այն էլ՝ խեղաթյուրված կերպով։

Մյուս կողմից էլ՝ կրթական որակի բարձրացումը դժվար է պատկերացնել այն պարագայում, երբ ոլորտի կառավարման օղակները թերի են։ Ամեն ինչ, կարծես, իդեալական էր, հիմա էլ նախագիծ են առաջ քաշել, որ դպրոցում երկու տնօրեն պետք է լինի, ու լրիվ շիլաշփոթ իրավիճակ ստեղծվի։ Մի խոսքով, փոխանակ աշխատեն եղածը պահելու և զարգացնելու ուղղությամբ, ամեն ինչ քանդում են։ Իսկ դա առաջին հերթին մեր հակառակորդների երազանքն է, այն է՝ Հայաստանում մարդիկ կտրվեն պատմությունից ու ազգային արմատներից...

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում