Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

«Վարժարանում իսկապես եղել են ստուգումներ, բայց դրանք սկսվել են մասնավոր բողոքի հիման վրա». «Քվանտում» ճնշումների մասին տեղեկությունները անհասկանալի ու տարօրինակ են համարում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ համարում մենք, հղում անելով մեր աղբյուրներին, տեղեկացրել էինք, որ կառավարությունը որոշել է ճնշումներ իրականացնել «Քվանտ» վարժարանի վրա: Նաև նշել էինք, որ «ըստ մեր աղբյուրների, վարչապետի աշխատակազմի ամենաբարձր «մակարդակի» հրահանգով «Քվանտում» այնպիսի ստուգումներ են անցկացվում, որոնց մի զգալի մասի իրավունքը չունեն ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ ԿԳՄՍՆ-ն»:

«Փաստ» թերթը դիմեց նաև «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանին՝ խնդրելով մանրամասներ ներկայացնել այն մասին, թե ինչ է կատարվում վարժարանի շուրջ: Տնօրենը մեր լրագրողին տեղեկացրեց, որ վարժարանում իսկապես եղել են ստուգումներ, բայց դրանք սկսվել են մասնավոր բողոքի հիման վրա։ «Ստուգումներն անցկացվել են օրենքի շրջանակում, առանց խախտումների, ուստի քաղաքական ենթատեքստի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Նմանատիպ ստուգումները, թեև որոշակի լարվածություն են մտցնում, բայց, որպես կանոն, հնարավորություն են տալիս վեր հանելու որոշ բացթողումներ, անելու հետևություններ և առավել արդյունավետ կազմակերպելու կրթական գործընթացը»,-նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ հենց այդ միտքն էր ինքն իր խոսքում արտահայտել ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարության հետ վերջերս կայացած մի հանդիպման ժամանակ։

Տնօրենն անդրադարձավ մեր հրապարակման այն դիտարկումներին, որ «հաշվի չի առնված նույնիսկ ամառային արձակուրդների հանգամանքը», ինչպես նաև որ «այս ստուգումները նախերգանքն են, հիմնական գրոհը սկսվելու է սեպտեմբերից»։Մեր զրուցակիցը նշեց, որ «Քվանտ» վարժարանում արձակուրդները դեռ սկսված չեն. «Կրթական գործընթացը այս օրերին շարունակվում է, իսկ աշնանը նախատեսված հերթական ստուգումների մասին վարժարանը, ինչպես ստուգումների ցանկում գտնվող մի շարք այլ դպրոցներ, տեղեկացված է վաղուց»։

Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա վարժարանի տնօրենը դրանք առնվազն անհասկանալի կամ տարօրինակ է համարում: «Հենց այս տարվա մարտին ՀՀ կառավարության որոշմամբ հանրակրթական գործունեության ընդլայնման նպատակով ներդրումային ծրագրի շրջանակում «Քվանտ» վարժարանին են օտարվել հարևանությամբ գտնվող շենք-շինություններ՝ իրենց սպասարկման տարածքով, ինչին արձագանքել էին բազմաթիվ լրատվամիջոցներ, և ինչի մասին գիտեն բոլորը։ Կառավարության կողմից ընթացք է տրվել նաև վարժարանի զարգացման հետ կապված մեկ այլ շատ հետաքրքիր ծրագրի: Անդրադառնալով ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ հարաբերություններին՝ կարևոր է նշել, որ «Քվանտ» վարժարանի տնօրենը անդամ է նախարարի նախաձեռնությամբ կազմակերպված Մանկավարժական ակումբի, որի շրջանակում նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների (նախարար, փոխնախարար և այլն) և դպրոցների տնօրենների հանդիպումներն անցնում են աշխատանքային առողջ մթնոլորտում, և բաց, անկաշկանդ քննարկվում է հանրակրթությանը վերաբերող ցանկացած հարց, այդ թվում՝ սուր, խնդրահարույց։ Նման մի հանդիպում էլ անցկացվեց ս. թ. հուլիսի 12-ին «Քվանտ» վարժարանի «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում»,-ասում է Ռոբերտ Վարդանյանը։

Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ 1991 թ. հիմնադրված «Քվանտ» վարժարանը արդյունավետ գործունեություն է ծավալում ՀՀ կրթության ոլորտում ու պետության հետ համատեղ իրականացրել և այժմ էլ իրականացնում է կրթության զարգացմանը միտված մի շարք ծրագրեր՝ առաջնորդվելով աշխարհի լավագույն փորձով։ «Վարժարանն արդեն մի քանի տասնամյակ հաստատուն քայլերով գնում է առաջ՝ իր առջև դնելով նորանոր խնդիրներ և փորձելով գտնել դրանց արդյունավետ լուծումներ»,-ասաց տնօրենը՝ միևնույն ժամանակ իրականությանը ոչ համապատասխան գնահատելով վարժարանի աշակերտների՝ միջազգային օլիմպիադաներում 67-տոկոսանոց արդյունքի մասին տեղեկությունը, ինչպես նաև անհասկանալի ու անընդունելի համարելով, ընդհանրապես, տարբեր կրթական հաստատությունների միջև լարվածություն առաջացնելու որևէ փորձ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում