Ոլորտային խնդիրների լուծման շուրջ աշխատանքեր են տարվում. Մխիթար Հայրապետյանն այցելել է Ucom ընկերություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանի հետ հուլիսի 17-ին այցելել է Ucom ընկերություն։ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել վերջին շրջանում իրականացված բարեփոխումներին՝ ցանցի ընդլայնման և արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։
Ռալֆ Յիրիկյանն ընկերության այլ աշխատակիցների հետ միասին ներկայացրել է ընկերության ապագա ծրագրերն ու ռազմավարական նպատակները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև աշխատանքի ընթացքում առաջ եկած խնդիրներին։ Քննարկվել են դրանք լուծելու առաջարկությունները, նախարարության աջակցության հնարավորությունները՝ խնդիրների լուծման գործում։ Ներկայացվել է նաև ոլորտում առկա մարտահրավերները: Նախարարն ընդգծել է, որ ոլորտային խնդիրները Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության խոշորացույցի տակ են, դրանց անհապաղ լուծման շուրջ աշխատանքեր են տարվում:
Նշվել է, որ ընկերության կարևորագույն առաքելությունն է բարձրորակ ինտերնետը հասանելի դարձնել ամբողջ Հայաստանի տարածքում: Այդ ուղղությամբ բազմակողմանի գործունեություն են ծավալում, որոնց թվում՝ 5G անցմանը պատրաստ ցանց և որակապես նոր հեռուստատեսություն ունենալու նպատակով համաշխարհային ճանաչում ունեցող Nokia և հեռուստատեսության միջազգային առաջատար MediaKind ընկերությունների հետ համագործակցության համաձայնագրերի կնքում էր։
Այսօր Ucom ֆիքսված ցանցը հաջողությամբ գործարկվում է ոչ միայն մայրաքաղաքում, այլև ՀՀ մարզերում, արդեն իսկ՝ Բյուրեղավանում, Աշտարակում, Արտաշատում և Նոր Հաճնում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT