Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Վիզաների ազատականացման «փիառային» բլեֆը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս այս տարվա սկզբին տեղեկացրել էին, որ Արևմուտքը որոշակի «բոնուսներ» է տրամադրելու Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս ներքին լեգիտիմություն ստանա՝ ամբողջապես իրականացնելու այն ծրագրերը, որոնց համար նա բերվել է իշխանության: Այս փուլում խոսքը նոր Սահմանադրության հանրաքվե կազմակերպելու, Ռուսաստանին մաքսիմալ արագ տարածաշրջանից դուրս մղելու և Ադրբեջանի հետ հարաբերություններում նոր զիջումների մասին է: Նշել էինք, որ, ի թիվս այլ «բոնուսների», կարող են արագացվել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման բանակցությունները: Մինչ այդ հարցին անդրադառնալը, սակայն, շեշտենք, որ այլ բոնուսների շրջանակում կարևոր տեղ է գրավում նաև որոշակի ֆինանսական աջակցությունը՝ տարբեր օգնությունների և վարկերի տեսքով։

Բայց մի քանի միլիոն դոլարի աջակցության միջոցով անհնար է թուլացնել Հայաստանի կապը ԵԱՏՄ շուկայի հետ, քանի որ այդ աջակցությունը չնչին է՝ համեմատած այն ահռելի առևտրատնտեսական շրջանառության հետ, որ Հայաստանն ունի Ռուսաստանի հետ։ Ու հետաքրքիրն այն է, որ ԵՄ-ն չի ցանկանում աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը և իր շուկան բացել հայկական ապրանքների արտահանման համար։ Մի քանի տարի առաջ Հայաստանը դուրս մնաց ԵՄ-ի «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+), որը ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:

ԵՄ-ից անընդհատ ընդգծում են, որ աջակցում են Հայաստանի՝ եվրոպական ձգտումները, բայց տնտեսական առումով քայլեր չեն ձեռնարկում այս ուղղությամբ։ Որևէ բանակցություն չի ընթանում GSP+ համակարգ Հայաստանին վերադարձնելու կամ արտոնությունների այլ համակարգ ստեղծելու ուղղությամբ։ Փոխարենն առաջին պլան է մղվել վիզաների ազատականացման հարցը, որը քննարկումների դաշտում է դեռևս 2017 թվականից, երբ Հայաստանը ԵՄ-ի հետ կնքեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Եվ, ահա, օրերս Եվրախորհրդարանի կողմից ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևի ընդունումից հետո Եվրամիությունը անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով հավանություն տվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկին։

Այդ որոշումից հետո Հայաստանի իշխանական ու արևմտամետ հատվածն այնպիսի քարոզչական ֆոն է ստեղծում, որ թվում է, թե՝ վերջ, ազատականացման հարցն ամիսների հարց է, ու Հայաստանի քաղաքացիները, ասենք, հունվարի 1-ից վերցնելու են իրենց անձնագրերն ու ազատորեն այցելեն ԵՄ անդամ երկրներ։ Բայց ովքեր չեն պատկերացնում իրական գործընթացը, նրանց սառը ցնցուղ է սպասում, քանի որ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները տևական գործընթաց են ենթադրում, իսկ արդյունքները, մեղմ ասած, միանգամից չեն երևալու։ Որոշ երկրների, օրինակ՝ Մոլդովայի դեպքում բանակցությունների համար պահանջվեց 3-ից 4 տարի, Վրաստանից՝ 5, Ուկրաինայից՝ 9։

Թուրքիայի հետ բանակցությունները 10 տարուց ավելի է դեռ ընթացքի մեջ են, ու ամեն մի երկիր յուրովի է անցնում այդ ճանապարհը՝ կախված ԵՄ-ի հետ հարաբերությունների մակարդակից։ Բնական է, որ Հայաստանի դեպքում էլ կարող են բանակցությունները տարիներով շարունակվել։ Բանակցությունների ժամանակ ԵՄ-ից մտահոգություններ են հնչում նրա հետ կապված, որ Հայաստանից մեծաթիվ մարդիկ, օգտվելով վիզաների ազատականացումից, կարող են տեղափոխվել Եվրոպա և այլևս չվերադառնալ։ Մյուս խնդիրն այն է, որ ԵՄ-ի կողմից հատուկ պահանջներ են դրվում վիզաների ազատականացման համար, իսկ դրանց շրջանակում կարող են լինել նաև այնպիսիները, որ վիզաների ազատականացման համար չարժե գնալ դրանց իրականացմանը։

Օրինակ՝ Հայաստանի առաջ դրվող պահանջների թվում կարող են լինել Ռուսաստանից ամբողջապես դիստանցավորվելը, ռուսական շուկայի հետ տնտեսական կապերը խզելը, սահմանազատման հարցում Ադրբեջանին զիջումներ կատարելը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը համաձայնելը, թուրք-ադրբեջանական պայմաններով Սահմանադրության փոփոխությունը և այդպես շարունակ։ Հնարավոր է լինեն նաև «չգրված» պահանջներ, որոնք կստիպեն Հայաստանին որոշակի քայլերի դիմել։ Մի խոսքով, ներկայում գործ ունենք պարզապես «փիառային» բլեֆի հետ, քանի որ այս հարցում հստակեցումներ չկան ու չեն կարող լինել ո՛չ ժամկետների առումով, ոչ՛ էլ, առավել ևս, ելքի...

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում