Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մեկնարկի մասին

Ucom ընկերությունը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են համատեղ «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մեկնարկի մասին

Այս նոր նախաձեռնությունը կոչված է աջակցելու վաղ փուլի ստարտափ նախագծերին, որոնք տեխնոլոգիան միավորում են բնապահպանական լուծումների հետ՝ նպատակ ունենալով խթանել նորարարությունն ու կայունությունը Հայաստանում:

Միջոցառման պաշտոնական բացումը տրվեց հուլիսի 22-ին Իմփաքթ Հաբ Երևանում՝ մեկնարկելով հայտերի ընդունման գործընթացի սկիզբը, որը բաց կլինի մինչև ս.թ. օգոստոսի 12-ը։

Ucom-ի վեցամսյա ֆելլոուշիփ ինկուբացիոն ծրագիրը մշակվել է տեխնոլոգիաները բնապահպանական կայունության հետ զուգակցող սկսնակ նախագծերը զարգացնելու և հզորացնելու համար։ Ծրագիրը եզակի հարթակ է տրամադրում սկսնակ ձեռնարկատերերին և նորարարներին՝ իրենց գաղափարներն ազդեցիկ լուծումների վերածելու համար:

Հինգ թիմեր կընտրվեն՝ զարգացնելու իրենց գաղափարները: Վերջիններիս նաև կտրամադրվի գաղափարի վավերացում և կատարելագործում, սեմինարներ, մենթորություն, փորձագետների խորհրդատվական ծառայություններ, Իմփաքթ Հաբ Երևանի անդամակցություն, ցանցային հնարավորություններ և տեսանելիության բարձրացում:

Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը իր ոգևորվածությունը հայտնեց նոր գործընկերության վերաբերյալ՝ ասելով. «Իմփաքթ Հաբ Երևանում մենք հավատում ենք, որ ապագան կանաչ է, այդ իսկ պատճառով կանաչ տնտեսությունը մեր կարևոր ուղղությունն է: Մենք ոգևորված ենք, որ հնարավորություն ունենք համագործակցելու Ucom-ի հետ այս կանաչ ինովացիոն ստարտափների ինկուբացիոն նախագծի շուրջ: Համոզված ենք, որ հայկական ստարտափները հանդես կգան կրեատիվ կանաչ լուծումներով»։

«Մենք շատ գոհ ենք այս համագործակցությունից, քանի որ այն լիովին համահունչ է մեր քաղաքականությանը, որը ենթադրում է կանաչ տեխնոլոգիաներ, մարզային համայնքների աջակցություն և նորարարական լուծումներ: Այս ծրագրի միջոցով լիահույս ենք, որ մեր մասնակիցները կկարողանան իրականացնել իրենց գաղափարները և դրական ազդեցություն ունենալ համայնքների վրա», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Լավագույն գաղափարը ծրագրի ավարտին կստանա 500 000 դրամ դրամական մրցանակ, որը հնարավորություն կտա խթանել իրենց գործունեությունը և առավելագույնի հասցնել վերջիններիս դրական սոցիալական ազդեցությունը:

Նախագծի մասին մանրամասներ, ինչպես նաև մասնակցության հայտը կարելի է գտնել այստեղ։ 

** Իմփաքթ Հաբ Երևանը աշխարհում գործող 110+ Իմփաքթ Հաբերի ցանցի ներկայացուցիչ է, որը հիմնադրվել է 2016 թ.-ին: Այն իր անդամ ձեռներեցներին և նորարարներին տրամադրում է համայնքի լայն հնարավորություններ՝ ռեսուրսներ, կրթական ծրագրեր և միջոցառումներ, և այս ամենը շատ ոգևորիչ և տրամադրող աշխատանքային տարածքում: Իմփաքթ Հաբը նաև սոցիալական ինովացիոն ինկուբատոր է, և ունի բազմամյա փորձ ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերի նախագծման և իրականացման ոլորտում։ Հիմնադրման օրվանից ի վեր Իմփաքթ Հաբ Երևանը նախագծել և իրականացրել է 20+ ծրագիր, ավելի քան 500 կրթական դասընթաց և միջոցառում, իսկ այժմ ունի ավելի քան 350 անդամ՝ 100-ից ավելի նախագծերով, որոնք ներկայացնում են Հայաստանում գործող գրեթե բոլոր ոլորտները: