Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Էներգետիկ անցման և ձեռներեցության համաժողով» (ETES)

Հուլիսի 22-23-ին Սևանա լճի ափը վերածվել էր էներգետիկ ոլորտի մասնագիտական քննարկման հարթակի։  

Shtigen Group- ը, համագործակցելով Startup Armenia Foundation-ի հետ, Հայաստանում առաջին անգամ  կազմակերպեց «Էներգետիկ անցման և ձեռներեցության համաժողով» (ETES) :

Հարավային Կովկասից մինչև Ասիա ու Եվրոպա․ «Նորարարարության խթանումը հանուն կայուն ապագայի» խորագրով համաժողովին մասնակցում էին փորձագետներ, միջազգային կազմակերպությունների, կրթական հաստատությունների, պետական սեկտորի ներկայացուցիչներ, խոշոր ընկերությունների ղեկավարներ աշխարհի տարբեր անկյուններից։

Երկօրյա այս համաժողովին մասնակիցները քննարկեցին ոլորտի կարևորագույն հարցերը՝ էներգետիկ շուկայի ազատականացումից մինչև կառավարում, վերականգնվող էներգետիկայից մինչև էներգետիկ թափոններ, e-mobility-ից մինչև կլիմայի փոփոխության դեմ պայքար և նորարարական ֆինանսական գործիքներ։

Համաժողովին ելույթով հանդես եկան ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, փոխնախարար Հակոբ Վարդանյանը, որը նաև ոլորտի պանելային քննարկման մասնակիցներից էր։

«Ուրախ եմ, որ սամմիթի շրջանակներում կազմակերպվել են էներգետիկ ուղղության մի շարք քննարկումներ, որոնք և՛ առկա իրավիճակի, և՛ մեր անելիքների առումով չափազանց օգտակար են։ Վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղղությամբ տարվող մի շարք ծրագրերի արդյունքում Հայաստանում վերջին տարիներին մեծացել են վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները, մասնավորապես՝ արևային կայաններից արտադրությունը վերջին 5 տարվա ընթացքում ընդհանուր արտադրության ծավալի մեջ գրեթե զրոյից հասել է շուրջ 13%-ի»,- ելույթում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանի խոսքով՝ համաժողովի նպատակն էներգետիկ ոլորտի խնդիրները քննարկելն ու դրանց լուծման ճանապարհները ուրվագծելու համար հարթակ ստեղծելն է.  «Նման քննարկումները հնարավորություն են տալիս միջոլորտային կապեր կառուցել ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Այս հարցում հատկապես կարևոր է մասնավոր սեկտորի նախաձեռնողականությունը, որովհետև հենց բիզնեսի ներկայացուցիչներն են այդ կամուրջները միմյանց կապում ու զարգացնում՝ հետևողական քայլերով նպաստելով էներգետիկ անկախության ձևավորմանը»,- նշեց Հայկ Շեկյանը:

Համաժողովի խոսնակ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանը, անդրադառնալով համաժողովին և այդ համատեքստում էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանը, նշեց․ «Գլխավոր ձեռքբերումը, թերևս, այն է, որ ունենք ոլորտի դեմոնոպոլիզացիա։ Այսինքն՝ այսօր մեր երկրի սպառողներն ունեն ընտրության հնարավորություն՝ ումից ձեռք բերել էլեկտրաէներգիա, ինչ պայմաններով ու սակագնով»։

Համաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած Վրաստանի վերականգնվող էներգետիկայի զարգացման ասոցիացիայի (GREDA) գործադիր տնօրեն Մայա Մելիքիձեն մասնակցեց «Էներգետիկ շուկա և ենթակառուցվածքներ․ ազատականացում և զարգացում» թեմայով պանելային քննարկմանը, ինչպես նաև պրեզենտացիա ներկայացրեց։ «Քանի որ մեր երկու երկրներն ընդհանուր շատ բաներ ունեն, ոլորտային զարգացմանը նպաստող նման համաժողովներն էլ չափազանց կարևոր են։ Մասնավորապես, վերականգնվող էներգետիկայի ոլորտում պետք է համախմբենք մեր ջանքերը՝ ներկրելու և արտահանելու էլեկտրաէներգիա, որպեսզի էլ ավելի զարգացնենք ոլորտը, քանի որ այն ռազմավարական նշանակություն ունի։ Shtigen-ը ոլորտի կարևոր դերակատարներից է, և նրա կուտակած փորձն ու գիտելիքը շատ օգտակար են թե՛ մեզ, թե՛ տարածաշրջանի համար»,- նշեց Մայա Մելիքիձեն։ Ի դեպ, Shtigen Group-ը ներկայացված է նաև Վրաստանում և անդամակցում է GREDA-ին։ «էներգետիկ անցման և ձեռներեցության համաժողովի» շրջանակում խոսնակներն ու հյուրերն այցելեցին նաև Հայաստանի ամենախոշոր արևային կայան՝ «Մասրիկ -1»։ 62 ՄՎտ հզորությամբ այս կայանի սեփականատերը վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմամբ զբաղվող միջազգային առաջատար FRV (Fotowatio Renewable Ventures) ընկերությունն է։

Գործընկերություն հաստատելով չինական կապալառու CMEK ընկերության հետ՝ FRV-ն կառուցման աշխատանքը պատվիրակել էր Shtigen-ին։