Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Ինչպե՞ս կրճատել կողմնակի ծախսերը․ 5 խորհուրդ IDBank-ից ու Իդրամից

Ինչպե՞ս ավելի քիչ ծախսել ու ավելի շատ գումար խնայել։ Այս հարցը տանջում է շատերին՝ թե՛ հասարակ մահկանացուներին, թե՛ խելահեղ հարստություն կուտակած օլիգարխներին, որովհետև բոլորն ուզում են եղածից ավելի լավ ապրել ու ավելի շատ գումար ունենալ, անգամ, եթե չեն խոստովանում։

Ընդ որում՝ այս հարցը ծագում է հերթական կասկածելի «Ելք հաշվից»-ը պարզաբանելուց հետո, երբ հասկանում ես, որ հաշիվներդ դատարկող միակ «զեղծարարը» հենց դու ես։ Եվ այսպես, Իդրամն ու IDBank-ը հավաքել են օգտակար խորհուրդներ՝ մի քանի պարզագույն միջոց, թե ինչպես կարող եք խնայել գումար՝ կրճատելով անիմաստ ծախսերն ու չզրկվելով կյանքի «փոքրիկ ուրախություններից»։

Չեղարկում ենք բաժանորդագրությունները

Վերանայիր քո բոլոր բաժանորդագրություններն ու չեղարկիր չօգտագործվողները։ Օրինակ՝ արդյո՞ք նույն սրտի թրթիռով ես սպասում այս ամսվա կոսմետիկ միջոցների անակնկալ բոքսին, ինչպես բաժանորդագրվելուդ պահին։ Կամ արդյո՞ք մարզվում կամ սնվում ես այն վճարովի հավելվածի ստեղծած ծրագրով։ Ու այսպես՝ խոսակցական անգլերենը զարգացնելուց մինչև հսկայական ծավալի «ամպային» հիշողության հավելվածներ՝ դու ծախսում ես ամսական մի քանի հարյուր դրամ կամ մի քանի դոլար յուրաքանչյուրի վրա, բայց ամսվա վերջում տպավորիչ գումար է կազմում։

Ծառայությունների ավելի լավ պայմաններ

Հաճախ առօրյա հոսքի մեջ չենք էլ նկատում, որ այն ծառայությունները, որոնցից օգտվում ենք, կարող էին ավելի լավ պայմաններով տրամադրվել։ Գուցե ինտերնետ կապի քո օպերատորն արդեն ավելի շահավետ փաթեթ ունի, կամ բջջային կապի փաթեթի ավելի լավ առաջարկ կա։ Երկու-երեք հազար դրամը գուցե սրճարանում մի բաժակ սուրճի գին թվա, բայց ո՞վ է ուզում անգամ փոքր գումար կորցնել։

Նվազեցնում ենք Բանկային ծախսերը

 

Այստեղ արդեն հաստատ շատ ասելիք ունենք․ եթե օգտվում եք վճարովի ֆինանսական հավելվածներից, ապա ճիշտ ժամանակն է անցնել բացարձակապես անվճար տարբերակներին․ Idram&IDBank հավելվածը՝ անհատների, իսկ IDBusiness Mobile հավելվածը՝ բիզնեսների համար լավագույն թվային ֆինանսական գործիքներն են, որոնք մի քանի հպումով թույլ են տալիս կատարել բոլոր տեսակի վճարումները։ Մի «խորամանկություն» ևս․ փակեք բոլոր հաշիվներն ու քարտերը, որոնք չեք օգտագործում։ Ինչու՞ վճարել սպասարկման համար կամ կուտակել դեբիտորական պարտքեր այն պրոդուկտների համար, որոնց գոյության մասին չեք էլ հիշում։ Մենք մինիմալիզմի ու խելամիտ սպառման կողմնակից ենք․ դու հաստատ կարիք չունես շատ քարտերի ու շատ հաշիվների, չէ՞ որ ամեն ինչ մի հավելվածով կարող ես անել։ Ու հետո՝ մի բան էլ․ կարող ես լիարժեք խնայել քարտերի սպասարկման վճարների վրա, եթե ձեռք բերես դրանք Idram&IDBank հավելվածի միջոցով։

Հետևում ենք ծախսերին

Գիտենք, որ ամենադժվար բանն է, ու գիտենք, որ «բոլոր ծախսերը գրի առնելը» դժվար է, երբ գումար ծախսելիս քո ուղեղը մթագնում է ու մոռանում ես ամեն բան։ Բայց մենք ունենք լուծում, ու չես հավատա, բայց դա նորից Idram&IDBank հավելվածն է։ Բանն այն է, որ «Պատմություն» բաժնում երևում են բոլոր ծախսերը, ու ձեռքով ոչինչ գրելու կարիք չկա, հետևաբար կարող ես հեշտությամբ հաշվել, թե ինչի վրա որքան գումար ես ծախսել, ու հաջորդիվ փորձել կրճատել այն բոլոր ծախսերը, որոնք ավելորդ են թվում կամ կարող էին ավելի համեստ լինել։

Չենք անտեսում բոնուսները

Գումար խնայելու ու եկամուտներդ ավելի խելամիտ ծախսելու համար պետք է օգտվել հնարավոր բոլոր առիթներից։ Երբ քեզ բոնուսներ, զեղչեր ու լոյալության միավորներ են առաջարկում, պետք է վերցնել։ Օրինակ՝ կարող ես հետևել Իդրամի նորություններին ու պարզել, թե Իդրամ QR-ով վճարելիս որտեղ կարող ես շահավետ զեղչեր ստանալ։ Հետո, Idram&IDBank հավելվածով կամ IDBank-ի քարտերով մի շարք գործարքների դիմաց կարող ես ստանալ idplus բոնուսներ ու idcoin լոյալության միավորներ, որոնք կարող ես օգտագործել նույն կերպ, ինչ սեփական գումարդ, ու լուրջ թիվ խնայել։ Դե խնայողական հաշվի վրա գումարը պահելու մասին չենք ասում, որ «չեղած տեղից» տոկոս կուտակելն էլ է շահ։

Հուսանք՝ հաջողվեց գոնե փոքր մոտիվացիա տալ գումար խնայելու համար։ Բայց եթե այս խորհուրդներին էլ հետևես ու էլի ոչինչ չստացվի, ուրեմն իմացիր, որ քեզ պետք է պարզապես շատ քնել։ Բայց Idram&IDBank հավելվածը հաստատ անօգուտ չի մնա քո հեռախոսում։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ