Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Սկանդալային մանրամասներ` էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին

1or.am-ը գրում է․

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին նոր, ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել։

Հայաստանի էկոնոմիկայի ներկայիս փոխնախարար Տերյանը երկար ժամանակ ապրել և աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում։ Այս ընթացքում, ըստ մամուլի հրապարակումների, նա վաստակել է կաշառակերի և խարդախի համբավ։ Տերյանը մեղադրյալ է եղել կաշառք ստանալու քրեական գործով, նաև պատասխանող` քաղաքացիական գործերով՝ փոխառու միջոցները չվերադարձնելու գործերով։

Նախկինում Տերյանն աշխատել է Մոսկվայի մարզի կառավարությունում՝ որպես Կրասնոգորսկի քաղաքային շրջանի ներդրումների և ձեռնարկատիրության զարգացման վարչության սպառողական շուկայի բաժնի ղեկավար։
2018թ. նրան ձերբակալել էին կաշառք ստանալու գործով, նրա հասցեներում խուզարկություններ էին իրականացվել։ Ինքը՝ Տերյանը հաջողացրել էր ժամանակին դիմում գրել և խուսափել էր պատժից, իսկ նրա տեղակալներ Լիմարենկոն ու Ռոտարը դատապարտվել էին վեց դրվագներով։

Ակնհայտորեն նա չէր կարող տեղյակ չլինել մերձավոր ենթակաների գործերի, հողատարածքների օգտագործման համար ստացած կաշառքների մասին։ Տերյանը հաստատապես գիտեր, միգուցե՝ փայ է ունեցել։

Հետագայում նա վերադարձել է Հայաստան, զբաղեցրել էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը։ Նա հանրային կյանք է վարում, հարցազրույցներ տալիս, գլուխ գովում, որ ապրում է նախկինում վաստակած միջոցներով։ Իրականում Տերյանը պարտքեր է կուտակել և չի վերադարձրել խոշոր գումարները։ Դրանք ապացուցվում են բաց աղբյուրներից։

Գագարինի շրջանային դատարանի կայքում տեղեկություններ կան Տերյանից գումարներ գանձելու պահանջով երեք քաղաքացիական գործերի մասին։ Գործերից մեկով նա պարտք է վերցրել 2 մլն 289 հազար ռուբլի և հրաժարվել է վերադարձնել։ Մյուս գործերով էլ Նարեկ Տերյանը երկու անձանցից 287 հազար և 150 հազար դոլար է վերցրել, ստացականներ ստորագրել ու հրաժարվել է վերադարձնել գումարները։

Տերյանը հայտարարել էր դատաձեռագրաբանական փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտության մասին՝ պնդելով, թե 150 հազար դոլարի ստացականն ինքը չի ստորագրել։ Փորձագետները բացահայտել էին կեղծիքը, ուղիղ հայտնել, որ Տերյանից ստացված ստորագրությունների նմուշները միտումնավոր աղճատված են։

№2-1094/2023 գործով Տերյանը կեղծել էր Տելեգրամյան զրույցը, ըստ որի արդեն վերադարձրել է 287 հազար և 150 հազար դոլարները, կեղծ թուղթը ներկայացրել էր դատարան։

Քրեական գործով փորձագետը նշել էր, թե տելեգրամյան զրույցը, ըստ ամենայնի, ենթարկվել է փոփոխությունների և չի կարող հավաստի համարվել։

Մեկ այլ դեպք, որ լիովին բացահայտում է նրա բնույթը։ Նարեկ Տերյանը մի զույգի խոստացել է օգնել՝ ամուսնության գրանցումը Մոսկվայի հեղինակավոր ԶԱԳՍ-երից մեկում գրանցելու համար, որտեղ սովորաբար ամիսներ են սպասում գրանցվելիս։ Գումարի դիմաց նա կեղծ փաստաթուղթ է կազմել և հանձնել զույգին։

Օրերս էլ հայտնի է դարձել Տերյանի կատարած մեկ այլ արարք։ Արագածի հարավային լանջերին բիզնես ծրագիր իրականացնելու համար դիմած երկու ընկերություններից հաղթող էր դարձել ռուսական կապիտալով ընկերությունը, իսկ որոշումը կայացրել էր կառավարության ստեղծած միջգերատեսչական հանձնաժողովը՝ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գլխավորությամբ։ Դրանից հետո Նարեկ Տերյանի կինն աշխատանքի է անցել այդ նույն ռուսական ընկերությունում, ինչը շահերի ակնհայտ բախում է։ Իսկ ֆրանսիական ընկերությունը, որն աշխարհահռչակ Քուրշեվել առողջարանի կառավարիչն է, ֆինանսական մեծ ներդրումներ է արել ոչ թե Հայաստանում, այլ Ղազախստանում։

Վահան Դուրյան