Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կաթողիկոս հանելու և նոր կաթողիկոս նշանակելու իրավունք ունի՞ ՓաշինյանըՈւմ վարչապետը ասում է «ֆաս», բոլորը գնում են այդ ուղղությամբ․ Նաիրա ԳևորգյանՄենք միանշանակ հաղթելու ենք ընտրություններում․ «Ուժեղ Հայաստան»Կարևոր է ունենալ որակյալ մեծամասնություն. մեր ուժը նաև ներքին անկեղծության և մաքրության մեջ է. Դավիթ ՂազինյանԻ տարբերություն հայաստանյան պաշտոնյաների և իրենց երեխաների` Սարգիս Կարապետյանը շրջում է Երևանում առանց թիկնապահների․ Ալեքսանյան ՔՊ ներքին ընտրության արդյունքները շոկի են մատնել խմբակցության պատգամավորներին Սենց բան չեմ տեսել, որ իշխանությունը հայտարարի, թե «3մլն մարդու գրպան են մտել», բայց 7 ամսից ավելի որևէ քրգործ չհարուցվի. գնալու են ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու ճանապարհով. Ղազինյան Թոշակառուներին ստիպում են գնալ առևտրային տարածքներ և հետվճար «վաստակել»․ Հրայր Կամենդատյան Ալիևի պատասխանը Վենսին. Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին Գործող իշխանությունները մտադիր են ընտրություններից հետո բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը․ «Ուժեղ Հայաստան» Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամանակ. ՂազինյանԻնքնավար արևային կայանների տեղադրման համակարգը կրկնակի թանկանալու է. Դավիթ ՂազինյանԱսում էին՝ Սամվել Կարապետյանը 5 օր չի դիմանա կալանավայրում, 5 ամսից ավել դիմացավ, վարկանիշը աճում է ՀԷՑ-ը խլվել է եւ գործընթացը քաղաքական է. Դավիթ Ղազինյան ՔՊ-ում տագնապ է հայտարարաված. Արեգնազ ՄանուկյանՀԷՑ-ի կողմից հայցեր են գնացել ՏԿԵՆ-ի դեմ, բայց կառավարիչը հետ է վերցրել դրանք. Դրա իրավունքը չունի. Դավիթ ՂազինյանՀԷՑ-ում երկիշխանություն է, ինչպես «սքեչում» է ասվում՝ մենք ամեն ինչ գիտենք. Դավիթ Ղազինյան Ոչ մի պետություն դեռևս չունի կառուցված մոդուլային ԱԷԿ, որ տեսնես՝ ինչպես է այն աշխատում․ Ղազինյան Հայաստանի մարզերի խոշոր հարկատուները․ Սյունիքի մարզի խոշոր հարկատուն ԶՊՄԿ-ն է Մոդուլային ատոմակայանով էլեկտրաէներգիայի ինքնարժեքը լինելու է 60-80 դրամ, սա շատ թանկ է․ Դավիթ Ղազինյան
Հասարակություն

Ի՞նչ սպասել Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովից

2024 թվականի սեպտեմբերի 17-ից 20-ը ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից Հայաստանում կանցկացվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը: Սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչներ կմասնակցեն այդ կարևոր միջոցառմանը:  Գագաթնաժողովը ցանկության դեպքում հայկականության պահպանությանն ուղղված կարող է իր մեծ դերը կատարել, ստեղծել ֆինանսական գործիքներ, նոր նախաձեռնություններ իրականացնելու, հայկական դարավոր ավանդույթների պահպանության, այն սերունդներին փոխանցելու, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու համար։ 

Հայաստանի որևէ իշխանություն երբևէ չի կարող «անտեսել» Սփյուռքի դերը Հայաստանի զարգացման գործում: Լինի դա քաղաքական նպատակահարմարության, թե՛ անձնական նախընտրությունների ու քմահաճույքների դրսևորում: Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է ոչ թե փորձի խզել Հայաստան-Սփյուռք ռազմավարական նշանակության կապերը, այլև, ընդհակառակը, ավելի զարգացնի, ամրապնդի, նաև փորձի համադրել Հայաստանի ու Սփյուռքի տարբեր գաղթօջախների, քաղաքական ու հասարակական կառույցների շահերը, օրակարգերը։ 

Առաջին հերթին Սփյուռքն առանցքային նշանակություն ունի Հայաստանի սոցիալական քաղաքականության համար։ 2023 թ. դեպի Հայաստան տրանսֆերտները՝ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց ստացած գումարները կազմել են 5 մլրդ 696 մլն դոլար։ Այդ գումարների ահռելի մասն այն փոխանցումներն են, որ Սփյուռքում բնակվողները կամ արտագնա աշխատանքի մեկնածները փոխանցել են իրենց ընտանիքներին՝ ապրելու համար։ 

Ոչ պակաս ուշագրավ են նաև Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից  ավանդույթ դարձած բարեգործություններն ու ներդրումները Հայաստանում։ Միայն մի քանի օրինակներ նշենք։ Հայաստանը զարգացնելու և շենացնելու ավանդույթով տարված հայրենիքում մեծ ներդրումներ են կատարել Հովնանյան եղբայրները ԱՄՆ Նյու Ջերսի նահանգից։ Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին են պատկանում Հայաստանի էլեկտրական ցանցերը և բազմաթիվ այլ ձեռնարկություններ, վերջինս մի քանի տասնյակ բարեգործական ծրագրեր է իրականացրել Արցախում և Հայաստանի տարբեր մարզերում։ Ամերիկահայ Քըրք Քըրքորյանի նվիրաբերած գումարներով 2000-ականների սկզբին ահռելի հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել Հայաստանի ենթակառուցվածքներում։ 

Սփյուռքահայերը տասնամյակներ շարունակ հանգանակություններ են կազմակերպել «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար: Նվիրաբերված գումարները ծախսվել են Հայաստանում և Արցախում սոցիալական հարյուրավոր ծրագրեր իրականացնելու համար։ Սիրիական պատերազմի մեկնարկից հետո հազարավոր սիրիահայեր տեղափոխվեցին Հայաստան, բերեցին իրենց բիզնեսը կամ նորը հիմնեցին՝ հարստացնելով Հայաստանի տնտեսական ու մշակութային կյանքը։ 

Պետք է նշենք, որ հայկականության պահպանության գործում, Հայաստան-Սփյուռք հարաբերություններում առանձնահատուկ տեղ ունի հայկական եկեղեցին: Վերջինս դարերով հայկականության ու հայկական ավանդույթների պահպանման հիմնական կենտորնն է եղել: Բայց Հայ առաքելական եկեղեցին վերջին շրջանում հայտնվել է գործող իշխանությունների թիրախում։ Ընդհուպ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրացնում են հոգևոր-մշակութային հեռուստաընկերության՝ «Շողակաթ»-ի ֆինանսավորման նպատակահարմարության հարցը։

Շաբաթներ առաջ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկել էր դադարեցնել «Շողակաթ»-ի ֆինանսավորումը։ Նա դիմել էր Հանրային հեռարձակողի խորհրդի ղեկավարին՝ ինչո՞ւ է խորհուրդը գումար հատկացնում «Շողակաթ»-ին, առաջարկել էր 206 մլն դրամը փոխանցել Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքին՝ հարստացնելու իր մշակութային-կրթական հաղորդումների բազան։ Ի պատասխան Հանրային հեռարձակողի խորհրդից նշել էին, թե նոր հեռուստատեսություն կարող են ստեղծել լրացուցիչ 6 մլրդ դրամ ունենալու դեպքում, մինչդեռ Հանրային հեռարձակողի խորհուրդը «Շողակաթ»-ին պատվիրում է մշակութային, կրթական ու ճանաչողական բնույթի հաղորդումներ, որի դիմաց վճարում է տարեկան 206 միլիոն դրամ։ Այդ հատկացված գումարի մի մասը պետական բյուջե է վերադառնում՝ 22-ը հարկերի ու 73 միլիոնն էլ հեռարձակման համար։

 

Չեմ ցանակնում որպես բարոյախոս թվալ, բայց բնական է, որ իշխանությունը փորձում է հոգևոր ալիքին տրամադրված չնչին գումարները ներկայացնել որպես բեռ պետական բյուջեի վրա։ Եթե ՀՀ իշխանությունը չի ցանկանում փող ծախսել նման կարևոր հեռուստաալիքի համար, այդ «բեռը» կարող է իր վրա վերցնել քաղաքացիական հասարակության կողմից (նվիրատվություններ և հովանավորչություն), այլև սփյուռքը։

2024 թվականի սեպտեմբերի 17-ից 20-ը Հայաստանում անցկացվելիք Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում շատ կարևոր է արծարծել ֆինանսական գործիքների ստեղծման գաղափարը։ «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծման դեպքում, այն կարող է դառնալ հայկականության պահպանության ֆինանսական լավագույն ներդրված մեխանիզմը։  Սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչների մասնակցությամբ այդ  գագաթնաժողովը ցանկության դեպքում կարող է իր մեծ դերը կատարել ոչ միայն «Շողակաթ» հեռուստատեսությունը պահպանելու, այլև նոր նախաձեռնություններ իրականացնելու համար։ 

Ի վերջո, ո՞րն է հայերի և հայկականության պահպանության բանաձը:

Ողջ աշխարհում հայկականությունը պահպանելու համար հարկավոր է համադրել ՀՀ պետականությունը գումարած Սփյուռքը, Հայ առաքելական եկեղեցին, հայկական դարավոր ավանդույթները։ Միայն այդպես կա զարգանալու ուղի…

Պետք է համախմբել բոլոր հայերին հայկականության պահպանության բանաձևն առաջ մղելու, այն իրագործելու և մեր սերունդներին զարգացած ու կայուն պետություն ու Սփյուռք փոխանցելու համար: