Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Խոսքի ազատությունն արժեք չունի նախկին լրագրող Փաշինյանի համար

Հանրային հեռարձակողի խորհուրդը երեկ երկրորդ փորձից Հանրային ռադիոյի տնօրեն ընտրեց։ Ինչպես և սպասվում էր, այդ պաշտոնին ընտրվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, վերջին 28 տարին Չեխիայում բնակվող և ԱՄՆ քաղաքացի Արմեն Քոլոյանը։ Վերջինս ստացել է խորհրդի անդամներից հինգի քվեն։ Եվս մեկ թեկնածու՝ Նազելի Օհանյանը ստացել է մեկ քվե, իսկ մյուս վեց թեկնածուները, այդ թվում՝ Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը ստացել են զրո ձայն։

Խումարյանն ի սկզբանե հայտնել էր, թե իշխանությունները մտադիր են Քոլոյանին ընտրել այդ պաշտոնում։ Ավելին, տեղեկություն էր հայտնել, որ օրեր առաջ Քոլոյանին ու Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին ընդունել են կառավարությունում։

Տնօրենի առաջին ընտրությունը կայացել էր հունիսի 5-ին, և ոչ ոք չէր ընտրվել, իշխանությունն իր սրտի թեկնածուին չէր հասցրել գտնել ու առաջադրել։ Իսկ երկրորդ փորձից կարևորագույն այդ կառույցի տնօրեն նշանակեցին Քոլոյանին։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, նոր տնօրենը հանձնարարություն է ստացել մանրամասն զտումներ իրականացնել ռադիոյում, հեռացնել կամ հնազանդեցնել բոլոր անհնազանդներին։ Իսկ ռադիոյում այդպիսիք շատ են, Խումարյանի պաշտոնավարման օրոք ռադիոն, ի տարբերություն Հանրային հեռուստատեսության, վերածվել էր ազատ հարթակի, դարձել ռեյտինգային, մրցունակ ռադիո, տասնյակ նախաձեռնություններ էին կյանքի կոչվել։ Առաջիկայում ազատ խոսքը ռադիոյում կոշտ կճնշեն, Փաշինյանին քննադատողներին կհեռացնեն, իսկ Հանրային ռադիոն կվերածեն գորշ մի կառույցի, որտեղ կարող է հնչել միայն փառաբանություն առ գործող վարչախմբի պարագլուխ։

 

Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ փակվել է ռադիոյով հեռարձակվող «Ստատուս քվո» հաղորդաշարը։ Պատճառը՝ Փաշինյանի հասցեին քննադատությունն է եղել։

Նարինե Ղարայան