Մեկնարկել է Ucom-ի մարզային ցանցերի վերազինման գործընթացի նոր փուլը
Ucom ընկերության մարզային ցանցերի վերազինման ռազմավարության շրջանակում մեկնարկել է նոր երկարաժամկետ նախագիծ, որի առաջին փուլով աշխատանքներ են իրականացվում Լոռվա մարզում։
Նախագիծն ուղղված է շարժական ցանցի արդիականացմանը։ Արդյունքում մարզերում հասանելի կլինի ժամանակակից 4G (LTE) և 4G+ ցանցը, որը ապագայում թույլ կտա նաև արագ և հեշտ անցում կատարել նոր սերնդի 5G ցանցին։ Սա կապահովի բաժանորդների համար արագ և որակյալ կապ, ավելի կայուն ծածկույթ։
Նշենք, որ աշխատանքների ընթացքում բաժանորդները կարող են նկատել որոշակի կապի ընդհատումներ, որոնք կապված են հին ցանցից նորին անցումով։
«Մեր ռազմավարության մաս է մարզերում որակյալ ու կայուն կապ ապահովելը բաժանորդների համար, և մենք հետևողականորեն իրականացնում ենք այս ծրագրերը։ Այս պահին մեր տեխնիկական թիմը Լոռվա մարզում է, վստահ եմ, որ շատ շուտով մեր Լոռվա բաժանորդները իրենց ամենօրյա կյանքում կզգան այս աշխատանքի ազդեցությունը։ Մեր նպատակն է, որ մեր բաժանորդները ստանան լավագույն հնարավոր ծառայություններն՝ անկախ իրենց բնակության վայրից», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Նշենք, որ ցանցերի արդիականացումն իրականացվում է Nokia ընկերության հետ համագործակցությամբ։ Nokia-ն մասնակցում է Ucom-ի ֆիքսված և բջջային ցանցերի հիմնական ենթակառուցվածքներ թարմացմանը և նոր բարձր թողունակությամբ IP տրանսպորտային ցանցի կառուցմանը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT