Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Վենետիկի AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի է ունեցել Ռաֆայել Մեգալի արվեստի բացառիկ ցուցադրությունը

Ս․թ․ օգոստոսի 1-ին Վենետիկի AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի է ունեցել անվանի արվեստագետ Ռաֆայել Մեգալի «Primal Murmurs» հավաքածուի ցուցադրությունը: Նկարչի և AKNEYE-ի գործակցությունը ներկայացվել է չորս անզուգական քանդակներով:

«Nurture», «Symbiosis», «Savage» և «Harmony» վերնագրված քանդակները ոգեշնչված են բնությունից՝ արտացոլելով մարդկանց և բնության միջև խորը, բնազդային կապը: Մեգալի վառ, համարձակ գույների և հայկական նուրբ զարդանախշերի համադրումն աշխատանքներում մշակութային և պատմական համատեքստի գեղեցիկ շերտեր են բացում:

Արվեստագետի ստեղծագործությունների ցուցադրությանը ներկա էին Ֆասթեքսի համահիմնադիր Վիգեն Բադալյանը, AKNEYE նախագծի մտահղացման հեղինակ Անահիտ Բադալյանը, Ֆասթ Մեդիայի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, Վենետիկում Եվրոպական խորհրդի Արվեստի հիմնադրամի նախագահ Ֆաբիո Մարաֆատտոն, Արվեստի քննադատ Դեմետրիո Պապարոնին, ArteLaguna միջազգային արվեստի մրցույթի հիմնադիր Լաուրա Գալոնը, հայտնի արվեստագետներ և մշակույթի գործիչներ:

«Ուրախ եմ, որ հենց Վենետիկ քաղաքում հայերը միշտ ցույց են տալիս իրենց արժեքը, և սա հերթական ապացույցն է: Շնորհակալ եմ կազմակերպիչներին, մանավանդ՝ պարոն Բադալյանին, որն իր ներուժը ներդնում է նման նախաձեռնությունների մեջ», - նշել է Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը:

Ռաֆայել Մեգալն անդրադարձել է AKNEYE-ի հետ գործակցությանը. «Իսկապես շատ հետաքրքիր նախագիծ է: Հրավերն ստացա Վիգեն Բադալյանից, սիրով արեցի ու կարծում եմ՝ արդյունքը շատ լավն է»: Հարցին՝ հավանե՞լ է արդյոք իր ստեղծած ակնները, Ռաֆայելը պատասխանել է. «Եթե չսիրեի, դրանք չէին ծնվի ու հանրության դատին չէին հանձնվի»:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել Ռաֆայել Մեգալի կյանքի, նրա ստեղծագործական ուղու և բնության հետ կապի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմի փակ ցուցադրությունը: Ֆիլմը դիտելուց հետո ներկաները պատմել են իրենց տպավորությունների մասին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է, որ ֆիլմը շատ հետաքրքիր էր: «Ռաֆայելի նկարները նայելով՝ տեսնում ես՝ ինչպիսի հետաքրիր և գունեղ ներաշխարհ ունի: Ֆիլմն էլ ավելի առարկայացրեց այդ ամենը»: Ապա նախաձեռնության մասին խոսելիս ավելացրել է. «Մենք արվեստով կարող ենք շատ ուղերձներ տալ ոչ միայն մեր հասարակությանը, այլև ամբողջ աշխարհին»:

Նկարիչ Ռաֆայել Մեգալն ասել է. «Շատ հավանեցի ֆիլմը. մինիմալիստական է, ու ամեն ինչ ասված է: Ինչպես և նախատեսել էինք, իմ կենցաղն ու արվեստը շատ համահունչ են ստացվել»:

Ֆիլմի ամբողջական տարբերակը շուտով հասանելի կլինի AKNEYE-ի YouTube-յան ալիքում:

Ֆասթեքսի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card, Fastex Wallet և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով, ինչպես նաև Lidus թոքենների ստեղծման, White-Label Exchange և NFT Marketplace-ի ծառայությունները: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։