Նոր ուսումնական տարվան ընդառաջ Ucom-ը հատուկ առաջարկ է անում ուսանողներին և դպրոցականներին
Ucom ընկերությունը հատուկ ակցիա է հայտարարում ուսանողների և դպրոցականների համար՝ ուսումնական տարվան ընդառաջ։
Ակցիայի շրջանակում օգոստոսի 13-ից մինչև սեպտեմբերի 30-ը Ucom սպասարկման և վաճառքի կենտրոններից ինչպես նաև առցանց հնարավոր կլինի ձեռք բերել HONOR X6b սմարթֆոնն՝ ամսական վճարելով սկսած ընդամենը 1165 դրամից։
Ակցիայի շրջանակում HONOR X6b սմարթֆոն բոլոր գնողները կստանան բրենդային և որակյալ անլար HONOR Choice X5 ականջակալ, ինչպես նաև գեղեցիկ հեռախոսահամար, որին միացված կլինի Level Up 2000 սակագնային փաթեթը։ Ակցիայի շրջանակում տրամադրվող Level Up 2000 փաթեթն առաջին ամիսը կլինի անվճար, իսկ ողջ ուսումնական տարվա ընթացքում, մինչև մայիսի 31-ը, կներառի ինտերնետի կրկնակի ծավալ։
«Նոր ուսումնական տարին շուտով սկսվելու է, ու վստահ եմ շատ ծնողներ մտածում են, ինչպես ապահովեն իրենց երեխաների համար լավագույն պայմանները, հարազատները մտածում են ինչ լավ նվեր պատրաստեն իրենց ընտանիքի դպրոցականների ու ուսանողների համար։ Կարող եմ վստահորեն ասել, որ այս սմարթֆոնը ոչ միայն կուրախացնի ցանկացած մեկին, այլ նաև լավ օգնական կլինի սովորողներին։ Իսկ լրացուցիչ ինտերնետի ծավալը Ucom-ի կողմից էլ ավելի հասանելի կդարձնի գիտելիքները նրանց համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Նշենք, որ HONOR X6b-ը սմարթֆոնն ունի տպավորիչ 50 ՄՊ արհեստական բանականությամբ զինված տեսախցիկ, 5200 mAh մարտկոց և 90 Hz հաճախության էկրան։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան