Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Հիմա ո՞ւմ «կենացը խմել» խոտանված «կոնյակով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսական շուկա հայկական ապրանքների առաջ «կարմիր լույս» վառելու հերթը բրենդային կոնյակին հասավ: Օրերս լրահոսը ողողված էր ռուսական գործակալությունների տարածած այն տեղեկատվությամբ, որ Ռուսաստանի խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90 %-ն «անվտանգ» չէ, իսկ արտադրանքի գրեթե կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտներ:

Բայց մինչ այս «կոնյակային» էպոպեային անդրադառնալը հիշեցնենք ընդամենը 1 ամիս առաջ ծագած սկանդալին մեր անդրադարձը: Այն ժամանակ պարզվել էր, որ, չնայած ռուսական կողմի բազմաթիվ զգուշացումներին, Հայաստանի համապատասխան կառույցը քայլեր չէր ձեռնարկել, որպեսզի արտահանվող գյուղմթերքը համապատասխանի ներկայացվող անվտանգության չափանիշներին: Հիմա, փաստորեն, հերթը կոնյակին հասավ: Չնայած, հարց է, թե կարելի՞ է կոնյակ անվանել այն, ինչը չի ստացվել խաղողի որոշակի տեսակների սպիրտի հնեցման եղանակով: Իհարկե, հակված չենք «հալած յուղի» տեղ ընդունել ցանկացած տեղեկություն: Կան հարցեր. օրինակ՝ ինչո՞ւ է այսքան ժամանակ թույլ տրվել, որ նման վիճակ լինի, ինչո՞ւ ավելի վաղ այդ խնդրին անդրադարձ չի արվել, ինչպե՞ս է, որ տարիներ շարունակ նույն ռուսական շուկայում հայկական կոնյակը կամ դրա մի շարք տեսակներ «ջրի գնով» են վաճառվել և այլն: Հարկավ, չի կարելի բացառել նաև այս պատմության մեջ «քաղաքական բաղադրիչը»՝ հաշվի առնելով, թե ինչ ինտենսիվությամբ է Փաշինյանը փչացնում հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Բա՛յց: Այդ ամենով հանդերձ, կա առնվազն երկու խիստ էական հանգամանք: Առաջինը. սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ բարձիթողի վիճակ է սննդի անվտանգության ապահովման առումով: Ստացվում է, որ այս ոլորտում վերահսկողություն չկա կամ այն զուտ ձևական բնույթ է կրում: Դե, ինչպես բոլոր ոլորտները Նիկոլ Փաշինյանի կառավարությունում: Արդյունքում հայկական արտադրանքի «անունը դուրս է գալիս» դրսում՝ վնասելով նաև բարեխիղճ արտադրողներին:

Մյուս էական ու խիստ մտահոգիչ հանգամանքն այն է, որ այդ ամենը՝ գյուղմթերքը, մթերքի այլ տեսակներ, նաև, ինչու ոչ՝ հենց կոնյակը, նաև մենք ենք օգտագործում: Այսինքն, ստացվում է, որ արտահանման պարագայում հանկարծակի իմանում ենք վնասակարության մասին, այն էլ՝ օտար երկրների կառույցների հայտարարություններից, իսկ մեր ներքին շուկայում օգտագործում ենք այդ ամենը: Տարօրինակ է, որ Հայաստանի՝ սպառողների շահերի պաշտպանության անվանմամբ գործող ՀԿ-ները չեն փորձում ՌԴ կողմից որակազրկված ապրանքների լրացուցիչ ստուգումներ նախաձեռնել: Հատուկ չենք նշում՝ պետական մարմինները, որովհետև նրանց վրա, պարզ է, հույս դնելու տեղ էլ չկա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում