Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ճգնաժամի մեջ է
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ճգնաժամի մեջ է, իսկ տեղական մասնագետների ու ռելոկանտների մի մասը նախընտրում է հեռանալ այլ երկրներ։ Գործող իշխանությունները ոլորտը տեղեկատվական են հռչակել, պարբերաբար էլ տարփողում են հաջողությունների մասին, բայց այդ հաջողությունները միայն թղթի վրա են, իրականում ՏՏ ոլորտն աստիճանաբար նվազում է։ Մասնագետներն ահազանգ են հնչեցնում, որ նվազման տեմպերը պահպանվելու դեպքում ոլորտը կարող ենք կորցնել։
2022-ին արձանագրված սրընթաց աճից հետո թե՛ աշխատատեղերի և թե՛ աշխատավարձերի առումով ՏՏ ոլորտը 2023 թ–ի սկզբից կանգնած է։ Ըստ պաշտոնական վիճակագրության, եթե 2018-22 թթ–ին ՏՏ ոլորտի աշխատողների թիվը կտրուկ աճել է` 8000–ից հասնելով մինչև 33 հազարի, իսկ 2023–ից աճը ոչ միայն դադարել է, այլև որոշակի նվազել։ Շուրջ երկու տարի է՝ աճ չի գրանցվել նաև աշխատավարձերի առումով։
ՏՏ ոլորտի լճացման պատճառները մի քանիսն են, բայց առանցքային են երկուսը։ Առաջինը՝ դրամի արժևորումն է։ ՏՏ ոլորտի ընկերությունները բազմիցս են նշել, որ դրամի արժևորումը լրջորեն հարվածում է արտերկրից արժույթներով գումար ստացող ընկերությունների և անհատների շահերին։ Իշխանություններն առանձնապես ջանքեր չեն գործադրում, մի քանի ընկերությունների դոտացիաներ տրամադրելուց հետո գործընթացը կանգ է առել։
ՏՏ ոլորտի ընկերությունների համար խնդրահարույց է նաև սխալ հարկաբյուջետային քաղաքականությունը։ Շրջանառության հարկը ՓՄՁ–ների համար 2025 թվականի հունվարի 1-ից 5 %-ից բարձրանալու է մինչև 10 %, շահութահարկն էլ 2025 թ. հունվարի 1-ից դառնալու է 20 տոկոս։ Արդյունքում շահում են հարևան երկրները, որոնք ավելի գրավիչ պայմաններ և ցածր հարկեր են առաջարկում ՏՏ ոլորտի ընկերություններին։ Ընկերություններից շատերը հեռանում են Վրաստան, Արաբական Միացյալ էմիրություններ, Արևելյան Եվրոպա։
Շահանե Ապրեսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան