Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Շուրջ 100 000 տնային տնտեսություն օգտվում է Team-ի ինտերնետից․ 2-րդ եռամսյակի ցուցանիշներ

Հավատարիմ մնալով իր որդեգրած բաց ու հաշվետու քաղաքականությանը՝ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) ներկայացնում է բջջային և ամրակցված կապի 2024 թ.-ի 2-րդ եռամսյակի տեխնիկատնտեսական և ֆինանսական ցուցանիշները։ Ընկերությունը շարունակում է գրանցել բաժանորդների թվի և եկամտի կայուն աճ։

Շարժական կապ

2024 թ.-ի 2-րդ եռամսյակում ընկերությունը շարժական կապից ստացել է 4.89 մլրդ դրամ եկամուտ, որը 5.5%-ով կամ 256.6 մլն դրամով ավել է սույն տարվա 1-ին եռամսյակից և գերազանցում է 2023 թ․ 2-րդ եռամսյակի ցուցանիշը 5.0%-ով կամ 234.3 մլն դրամով։

Շարժական կապի բաժանորդների թիվը 2024 թ.-ի 2-րդ եռամսյակում կազմել է 1,051,679։ 2024 թ.-ի 1-ին եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 1.5%-ով կամ 15,391 բաժանորդով, իսկ 2023 թ.-ի 2-րդ եռամսյակի համեմատ բաժանորդների թիվն աճել է 8.9%-ով կամ 85,553 բաժանորդով։

Հաստատուն կերպով աճում է շարժական ինտերնետ օգտագործողների թիվը։ 2024 թ.-ի 2-րդ եռամսյակում այն կազմել է 761,137, ինչը գերազանցում է նախորդ եռամսյակի և 2023 թ.-ի 2-րդ եռամսյակի ցուցանիշը՝ համապատասխանաբար 3.3%-ով և 13.4%-ով։

Շարժական ինտերնետի ծառայություններից 2024 թ.-ի 2-րդ եռամսյակում ստացվել է 2.54 մլրդ դրամ եկամուտ՝ գերազանցելով նախորդ եռամսյակի ցուցանիշը 13%-ով կամ 292.4 մլն դրամով, իսկ 2023 թ.-ի 2-րդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 11.5% կամ 262.8 մլն դրամ։

2024 թ.-ի 2-րդ եռամսյակի դրությամբ ընկերությանը բաժին է ընկնում ՀՀ շարժական կապի շուկայի բաժանորդների 25.9%-ը։

Ամրակցված կապ

2024 թ.-ի 2-րդ եռամսյակում «Տելեկոմ Արմենիա»-ն ամրակցված կապից ստացել է 3.93 մլրդ դրամ եկամուտինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 5.2%-ով կամ 194.4 մլն դրամով։

Ամրակցված ինտերնետի բաժանորդների թիվը 2024 թ.-ի 2-րդ եռամսյակի դրությամբ 96.9 հազար է, 2023 թ.-ի 2-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 4.3%-ով կամ 3,964 բաժանորդով։

2024 թ.-ի 2-րդ եռամսյակի արդյունքում «Տելեկոմ Արմենիա»-ին բաժին է ընկնում ամրակցված ինտերնետի շուկայի բաժանորդների 32.3%-ը:

«Մեր ռազմավարական ծրագիրը՝ 25 Գբ/վ թողունակությամբ գերարագ օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը տալիս է իր դրական արդյունքները։ Հազարավոր բաժանորդներ վերամիանում են ֆիքսված ինտերնետի մեր նոր ցանցին, ինչպես նաև կայուն աճում է նոր բաժանորդների թիվը։ Գոհունակության ցուցանիշը այս ցանցի դեպքում շատ բարձր է, և մենք ակնկալում ենք պահանջարկի ավելացում ապագայում։ Այս ցանցը նաև հիմք է հանդիսանալու Հայաստանի ողջ տարածքում ամենաժամանակակից բջջային ծառայությունների գործարկման համար՝ ապահովելով եկամտի կայուն աճ»,- հավելում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: 

2024 թ.-ի 2-րդ եռամսյակի տեխնիկատնտեսական ցուցանիշներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այս հղումներով՝ շարժականամրակցված։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն առաջին տելեկոմ ընկերությունն է, որը Հայաստանում իրականացրել է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO)՝ դառնալով է՛լ ավելի բաց ու հանրային։ Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում։

Հասարակայնության հետ կապերի բաժին`[email protected]