Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Առողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան
Հասարակություն

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներն աշխատանքային հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզպետի հետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային եւ Երեխայի պաշտպանության ծրագրերի ղեկավար Հայկ Խեմչյանին: Ինչպես հանդիպման սկզբում նշեց Տանյա Ռադոչայը, նախկինում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ ծրագրեր է իրականացրել մարզում, մասնավորապես, կրթական, առողջապահական ու երեխաների իրավունքների պաշտպանության  ոլորտներում, իսկ այժմ մարզպետարանի հետ կազմակերպությունը քննարկելու է նոր ծրագրերի իրականացման գաղափարներն ու հեռանկարները: «Մենք ցանկություն ունենք ձեր մարզում նոր ծրագրեր իրականացնելու«Եվրամիությունը հանուն քաղաքացիների» ծրագրի շրջանակներում: Այդ ծրագրի բաղադրիչներից մեկը նախատեսում է մանկապարտեզների ստեղծում հեռավոր ու սակավ բնակչություն ունեցող գյուղերում: «Ասիական զարգացման հիմնադրամի» միջոցներով էլ  նախատեսվում է կրթական ծրագրերի իրականացում մարզի խոշորացված համայնքներում, 14-16 տարեկան դպրոցականների շրջանում, որով դպրոցականները ձեռք են բերելու ծրագրային մտածողության, մրցունակության կարողությունների զարգացման ու բնապահպանական գիտելիքներ:Ծրագրերի իրականացման համար ակնկալում ենք  ձեր աջակցությունը եւ համագործակցությունը մարզպետարանի համապատասխան կառույցների ու համայնքապետարանների հետ»,-նշեց Տանյա Ռադոչայը:

Մարզպետ Գնել Սանոսյանը, շնորհակալություն հայտնելով կազմակերպության ներկայացուցիչներին՝ մարզում նախկինում իրականացված ծրագրերի ու համագործակցված աշխատանքի համար, միաժամանակ շեշտեց, որ այժմ այն թարմացնելու, երկու կողմերի համար վերալիցքավորվելու անհրաժեշտություն կա:

«Գեղարքունիքի մարզը մեծ է ոչ միայն տարածքով, այլ նաեւ՝ բազմազան հիմնախնդիրների քանակով: Ոչ մի երեխա մեղավոր չի, որ ինքը ծնվել  է փոքր համայնքում ու չի կարող մանկապարտեզ հաճախել ամենատարբեր պատճառներով: Մենք շատ փոքր համայնքներում ունենք դպրոցական մեծ շենքեր, որտեղ առկա են քիչ թվով աշակերտներ ու  ազատ մակերեսներ, որոնք կարող են հիմնանորոգվել ու ծառայեցվել մանկապարտեզների գործունեությանը: Այս դեպքում մենք խնդիրը կարող ենք լուծել ավելի քիչ ծախսերով: Անչափ կարեւորում ենք նաեւ ծրագրավորման ու բնապահպանական ուղղությունների կրթական ծրագրերը, քանի որ բոլորս ենք մտահոգ թե՛ շրջակա միջավայրի մաքրության պահպանման, թե՛ աղքատության նիշի կրճատման խնդիրներով: Շրջակա միջավայրի պահպանությունն առավել պայմանավորված է Սեւանա լճով, որն ունի տարածաշրջանային կարեւոր նշանակություն, միաժամանակ՝ զանազան հիմնախնդիրներ, որոնք ավելի շատ ստեղծում են հենց մեր մարզի բնակիչները: Դրա համար հարկավոր է մատաղ սերնդին տալ համարժեք բնապահպանական դաստիարակություն, միաժամանակ բացատրական աշխատանք տանել բնակչության շրջանում, որպեսզի կարողանանք ունենալ անաղարտ շրջակա միջավայր»-նշեց մարզպետը:

Այնուհետ Տանյա Ռադոչայը Գեղարքունիքում կարեւորեց եւս մեկ հիմնախնդիր՝ կապված պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների  հետ, ինչի արդյունքում նորածին երեխաների մեջ նկատելիորեն գերակշռում են տղա երեխաները: «Մենք Գեղարքունիքում այս ուղղությամբ գիտական հետազոտություն ենք անցկացրել Ցյուրիխի համալսարանի հետ համագործակցությամբ, որի արդյունքները կհրապարակվեն առաջիկայում: Նորածին տղա երեխաների թիվը գերակշռում է ձեզ մոտ, ինչը հուշում է, որ այստեղ ընտանիքները շատ ավելի հակված են տղա երեխա ունենալուն: Վիճակը բարդանում է նրանով, որ այժմ բարձր տեխնոլոգիաների միջոցով մարդիկ վաղօրոք իմանում են պտղի սեռը եւ իրենց համար ոչ ցանկալի արդյունքի դեպքում դիմում  հղիության արհեստական ընդհատման: Հարկավոր է այս ուղղությամբ լուրջ ծրագրեր իրականացնել համատեղ ջանքերով»,-շեշտեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը:

«Տղա եւ աղջիկ երեխաների հարաբերակցության խնդիրը մեզ եւս մտահոգում է: Այն մեզանում որոշակի պատմական արմատներ ունի, տղա երեխայի նկատմամբ ընտանիքներում առանձնահատուկ վերաբերմունք  կա, սակայն մենք պետք է բոլոր միջոցներով փորձենք փոխել իրավիճակը՝ շեշտն առավելապես դնելով քարոզչական ու բացատրական աշխատանքի վրա:Այս երեւույթը միաժամանակ սոցիալական ուղղվածություն ունի: Հարցն այն է, որ շատերը սահմանափակ թվով երեխաներ են ունենում, որպեսզի չծանրացնեն իրենց վիճակը եւ ապրեն ավելի հեշտ, բարեկեցիկ կյանքով: Այս դեպքում նրանք գերադասում են, որ իրենց ընտանիքում ծնված մեկ կամ երկու երեխաները տղա լինեն:Համոզված եմ, որ մարդկանց սոցիալական վիճակի բարելավման դեպքում մենք այս խնդիրն ավելի հեշտ կհաղթահարենք»,-նշեց Գնել Սանոսյանը, հավելելով, որ բոլոր ծրագրերի իրականացման ուղղությամբ Գեղարքունիքի մարզպետարանը պահանջված աջակցությունը կցուցաբերի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին: