Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Պատասխանում եմ սոցիալական ճաշարանի հետ կապված հարցերին և ներկայացնում որոշ մանրամասներ բացումից․ Բակուր Մելքոնյան

Այս փոստով պատասխանում եմ սոցիալական ճաշարանի հետ կապված շատ տրվող հարցերին և կներկայացնեմ որոշ մանրամասներ բացումից.

Ինչպե՞ս ֆինանսական հանգանակություն անել այս ծրագրին.

Անմիջապես ասեմ ֆինանսական օգնության կարիք չկա։ Բա էդ դեպքում հարց է ծագում ինչպե՞ս օգտակար լինել։ Առաջինը, պարզապես շաբաթը մեկ֊երկու անգամ այցելեք, իմիջայլոց բոլորը ներկաները նշեցին, որ շատ գեղեցիկ, բարի ու կոմֆորտ միջավայր է ստեղծվել, այնպես որ այցելեք ու էդ կոմֆորտ միջավայրում նախաճաշեք, ճաշեք, ընթրեք, ես օրինակ իմ այս օրերի հանդիպումները նշանակում եմ հենց էդ վայրում, դուք օգտվելու եք նույն հարմարավետ գներով, ինչ Արտ Լանչի մյուս կետերում է և իհարկե թեյավճար թողնելու փոխարեն կարող եք մեկ֊մեկ էլ 50 դրամից մինչև մի քանի հարյուր դրամի որևէ նվեր` խմորեղենի, սուրճի, ֆրեշի տեսքով նվիրել ձեզնից հետո եկող մեր 60 անց հաճախորդներին, ձեր նվերը անմիջապես կհայտնվի էկրանի վրա և կպահպանվի այնքան ժամանակ մինչև որևէ տատիկ ու պապիկ չօգտվի էդ հնարավորությունից։ Հաջորդը` պատմեք ձեր շրջապատում այս ծրագրի մասին, տարածեք օրինակ այս գրառումը։

Հաջորդը. եթե ունեք հնարավորություն կազմակերպելու որևէ միջոցառում տարեցների կրթության, ժամանակի զբաղվածության կամ պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու համար դիմեք մեզ և տարածքը օգտագործեք անվճար։

Հաջորդիվ ներկայացնեմ բիզնեսների համար հետաքրքիր հնարավորություն, արդեն մի քանի բրենդեր, օրինակ հենց երեկ One way tour-ը և Բեկոնը մեր հետ քննարկում էին իրենց մասնակցության ֆորմատի մասին, օրինակ One Way Tour֊ը առաջրկում է մեր տատիկ֊պապիկներին անվճար տուրեր Հայաստանի տեսարժան վայրեր... և այսպես կարող ենք քննարկել ցանկացած համագործակցության ձև, որը կակտիվացնի 60 ֊անց մարդկանց ապրելաձևը, տնից դուրս գալը...

Հաջորդը հարցը, որ շատերին է հետաքրքրում, արդյո՞ք կբացվեն այլ մասնաճյուղեր։

Պատասխանեմ. Մի քանի ամիսների ընթացքում կունենանք ծրագրի հաշվարկային մասը, այսինքն քանի՞ հաճախորդ պիտի ունենա, որ փակի ծախսերը, ինչքա՞ն եկամուտ կարող է ապահովել, կարճ ասած կունենանք հստակ բիզնես պլան և բոլոր ցանկացողներին կտրամադրենք այն։ Ասեմ այս կոնցեպտի առանձնահատկության մասին, առաջինը անհրաժեշտ է բնականաբար տարածք մատչելի վարձակալական գնով, առիթից օգտվելով շնորհակալությունս հայտնեմ Զինառին այս տարածքը մեզ հարմար պայմաններով տրամադրելու համար, երկրորդ` անհրաժեշտ է սկզբնական մեկանգամյա ներդրում տարածքը վերանորոգելու և կահավորելու համար, մեր դեպքում հիմնական ներդրումը 67 միլիոն դրամ կատարեց Արտ Լանչը, օգնեցին նաև ընկերները, օրինակ անվտանգության համակարգը անվճար տեղադրեց GSC կազմակերպությունը... կարճ ասած գլխավոր խնդիրը տարածքը և նախնական ներդրումն է, հետագայում պետք է այնպես աշխատի սոցիալական ճաշարանը, որ ամսական հանգանակության կարիք չունենա, ավելին, ապահովի որոշակի շահույթ, ինչը կշահագրգռի շատերին տարածել այս կոնցեպտը, որն էլ հիմքն է սոցիալական ձեռներեցության։

Վերջում շնորհակալություն հայտնելով բոլոր այս ծրագրով ոգևորված մարդկանց, ստորև ներկայացնեմ փոքրիկ վիդեո ինչպես գտնել տեղը, նկարներ դնեմ до и после) և իհարկե նկարների միջոցով փորձեմ մեզ բոլորիս դրական էներգիա հաղորդել աշխատանքային օրը հանդարտ հաղթահարելու համար։