Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

500 000 ԱՄՆ դոլարի զարդերի և 4000 ԱՄՆ դոլար գումարի հափշտակության դեպք․ 72-ամյա կինն ու 21-ամյա թոռը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների և Ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքի 72-ամյա բնակչուհու բնակարանից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքը: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

«Նախաձեռնված քրեական վարույթով առաջ են քաշվել աշխատանքային վարկածներ, ձեռնարկվել անհետաձգելի գործողություններ, որոնց արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, որոնցից մեկը 72-ամյա կնոջ քրոջ 21-ամյա թոռն է, իսկ մյուսը՝ վերջինիս 24-ամյա ընկերը:

Քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 21-ամյա երիտասարդը, տեղյակ լինելով իր մոր մորաքրոջ՝ տանից տևական ժամանակ բացակայելու և բնակարանի բանալիների օրինակը իրենց բնակարանում գտնվելու հանգամանքի մասին, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, 72-ամյա կնոջը պատկանող, սակայն իր կողմից շահագործվող «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով հանդիպել է հիշյալ ընկերոջը և պայմանավորվել հափշտակություն կատարելու շուրջ:

2024 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 05:40-06:15-ն ընկած ժամանակահատվածում, երիտասարդները, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, դռան կողպեքը բանալու միջոցով բացելու եղանակով, ապօրինի մուտք են գործել 72-ամյա կնոջ տուն և գաղտնի հափշտակել մոտ 500.000 ԱՄՆ դոլար արժողության ոսկյա և ադամանդյա զարդեր և 4000 ԱՄՆ դոլար գումար:

Այնուհետև, նպատակ ունենալով հանցանքն այլ եղանակով և իբրև այլ անձանց կողմից կատարված լինելու տպավորություն ստեղծել, ինչպես նաև՝ չբացահայտվելու, հանցանքն այլ եղանակով կատարված լինելու և քննությունը շեղելու նպատակով, մետաղյա լինգով վնասել են բնակարանի մուտքի դռան փականին հարող փայտե մակերեսը և, մետաղյա ձողը թողնելով բնակարանում, հեռացել:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացված լայնածավալ քննչական գործողությունների, ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այլ անձանց կողմից գողություն կատարելու իմիտացիան բացահայտվել է, հափշտակություն կատարելու համար կասկածվող նշված երիտասարդները հայտնաբերվել, ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին և, հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել:

Նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Դատարանի համապատասխան որոշումներով 24-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 21-ամյա երիտասարդի նկատմամբ՝ տնային կալանքը և բացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: