Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Fastex-ն աջակցում է WCIT 2024/DigiTec-ին․ ստորագրվել է հուշագիր

Հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում անցկացվելիք WCIT Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի շրջանակում Fastex-ի և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի միջև կնքվել է հուշագիր։

Ձեռք բերված համագործակցության շրջանակում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում միության կողմից կազմակերպվելու է Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT 2024/DigiTec -ը, որի շրջանակներում անցկացվելու է նաև «Դիջիթեք 2024» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը «Մերիդիան» էքսպոկենտրոնում։

 

Հուշագրի կնքման արարողությանը մասնակցել են «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանը, WCIT2024/DigiTec կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ինչպես նաև Ֆասթեքսի տնօրենների խորհրդի անդամ Վահագն Բադալյանը։

«Սա շատ կարևոր միջոցառում է Հայաստանի համար։ Որպես փոքր երկիր, այն պետք է աշխարհին ցույց տա, որ կարող է դառնալ նորարությունների կենտրոն։ Ֆասթեքսը՝ որպես ոլորտի առաջատար, ուրախ է իր աջակցությունն ունենալ այս միջոցառման կայացմանը», - իր խոսքում նշել է Ֆասթեքսի տնօրենների խորհրդի անդամ Վահագն Բադալյանը։

«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանն իր խոսքում նշել է․ «Ուրախ եմ, որ մեր համագործակցությունը կայացավ, և մենք համատեղ ուժերով կկարողանանք Հայաստանը ներկայացնել որպես տարածաշրջանում տեխնոլոգիական և նորարարական կենտրոն։ Շնորհակալ եմ համագործակցության համար, այն իրապես շատ կարևոր է WCIT 2024/DigiTec-ի պատշաճ կայացման համար։ Ֆասթեքսը որպես գործընկեր բավական լուրջ ներդրում է ունենում միջոցառումների իրականացման գործում, ինչը էապես կնպաստի բարձրակարգ միջոցառման անցկացմանը Հայաստանում»։

Համագործակցության նպատակն է Հայաստանի Հանրապետության կողմից բարձր տեխնոլոգիաների ոլորտի բիզնեսի զարգացմանը տալ ռազմավարական կարևորություն։ Կոնգրեսի շնորհիվ իրականացվելու են բիզնեսի զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումներ՝ նպատակ ունենալով Հայաստանում ձևավորել մրցունակ և հարմարավետ բիզնես միջավայր։ Ֆասթեքսն իր շարունակական աջակցությունը կունենա տեխնոլոգիական ոլորտի նմանօրինակ միջոցառումներին՝ զուգահեռաբար ներկայացնելով իր նորարարական պրոդուկտներն ու ծառայությունները։

Fastex-ի մասին

 

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։

WCIT-ի մասին

Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը։ WCIT 2024 կոնգրեսը տեղի կունենա նորարարության և տեխնոլոգիաների վերաբերյալ տարածաշրջանում ամենախոշոր միջոցառման՝ ԴիջիԹեք Հայաստանի շրջանակում։