Լարված իրավիճակ Լոռիում. Թեղուտի և Շնողի բնակիչները փակել են Թեղուտ տանող ճանապարհը
Լոռու մարզում, այսօր՝ հունիսի 21-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել. ժամը 05։00-ից Շնող եւ Թեղուտ համայնքների բնակիչները փակել են դեպի Թեղուտ գյուղ եւ «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը եւ արդարացիորեն բարձրաձայնում են իրենց խնդրի մասին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բնակիչները պահանջում են, որպեսզի «Թեղուտ» ՓԲԸ-ն կատարի իր խոստումը՝ այն է առաջնահերթության կարգով ընկերությունում աշխատողների ընդունի համայնքի բնակիչներից։ Նրանք նաեւ պահանջում են, որպեսզի ընկերության ղեկավարությունից որեւէ մեկը հանդիպի իրենց հետ։
Նշված վայր են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները: Տեղում է նաեւ Շնող-Քարկոպ-Թեղուտ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, որը գյուղացիներին վստահեցրեց, որ մինչեւ երկուշաբթի ընկերության ղեկավարության հետ կքննարկի բարձրացված հարցը եւ այդ օրը հստակ պատասխան կտ, եւ եթե պատասխանը չբավարարի բնակիչներին, ապա ինքը եւս կկանգնի գյուղացու կողքին եւ հարցը կբարձրաձայնի։
Աղբյուրը հայտնում է, որ չնայած հորդառատ անձրեւին, բողոքի ակցիայի մասնակիցները չեն պատրաստվում բացել ճանապարհը։ Իսկ «Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատակիցները, որոնք չեն հասել աշխատանքի վայր ճանապարհի փակման պատճառով, ստիպված վերադարձել են իրենց տները։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան